
Հայաստանում ֆիզիկական անձանց բանկային ավանդների առավելագույն գումարը պետք է ավելանա ավելի քան 2 անգամ: Համապատասխան առաջարկով ապրիլի 30-ին ՀՀ խորհրդարանում հանդես է եկել ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը, ներկայացնելով «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների փոխահուցման մասին» օրինագիծը:
Նրա խոսքով, նոր նախագծի մշակման անհրաժեշտությունը թելադրված է 2014 թվականի դեկտեմբերի իրադարձություններով, երբ ազգային արժույթի փլուզման պատճառով երկրի ֆինանսա-բանկային համակարգը բախվեց ռիսկերին և անկայունությանը:
Այդ կապակցությամբ էլ առաջարկվում է կրկնապատկել ավանդը երաշխավորող գումարը: Մասնավորապես, դրամով ավանդների համար առաջարկվում է 4 մլն.դրամից բարձրացնել մինչև 10 մլն.դրամ, իսկ արտարժույթով ավանդների համար` ներկայիս 2 մլն.դրամից մինչև 5 մլն.դրամ:
Ըստ Մ.Մելքումյանի, ներկայումս ֆիզիկական անձանց ավանդների ընդհանուր գումարը Հայաստանի բանկերում կազմում է մոտ 2 տրլն.դրամ, և ներկայացվող օրինագիծը կլուծի 1.3 տրլն.դրամի պրոբլեմը: Գրեթե այդքան էլ կազմում է բանկերի վարկային պորտֆելը` 2.070 տրլն.դրամ: Այսպիսով, տասնյակ հազարավոր քաղաքացիներ պետությունից կստանան իրենց ավանդների շուրջ կայուն երաշխիքներ:
Մ.Մելքումյանն ընդգծել է երկրի իշխանությունների հայտարարություններն 2009 թվականին, որ բանկային համակարգի վրա ճգնաժամը ոչ մի կերպ չի ազդում: «Չէր ազդում, քանի որ նրանց ռեսուրսները կտրված էին ընդհանուր համակարգից: Վերջին 5 տարիներին դրամական զանգվածը ՀՆԱ կառուցվածքում 24.5%-ից աճեց մինչև 39%, բայց դա էլ չօգնեց ակնկալվող արդյունքին հասնելուն, քանի որ խոշոր բանկեըը բավականաչափ արդյունավետությամբ չգործեցին` արտաքին ռեսուրսներ ներգրավելու առումով»,-պարզաբանել է նա: Իսկ դրա պատճառը թաքնված է ցածր թափանցիկության և շատ ձեռնարկույթուններում աուդիտի բացայակության մեջ, որոնք հանդիսանում են բանկերի պոտենցիալ հաճախորդները, ինչն էլ բանկերի մոտ նրանց նկատմամբ վստահություն չի ներշնչում` վարկավորման առումով:
Հիշեցնենք, որ 2014 թվականի վերջին ամիսներին Հայաստանի արժույթի շուկայում դիտվեց փոխարժեքի կտրուկ աճ, հատելով 570 դրամ/դոլարի սահմանագիծը: Հայաստանի արտարժույթի մանրածախ շուկայում դրամը դոլարի նկատմամբ հոկտեմբերից մինչև դեկտեմբերի 17-ը ներառյալ արժեզրկվեց 45%, այնուհետև, դեկտեմբերի 18-20-ն արժեվորվեց 25%, իսկ դեկտեմբերի 22-ին կրկին սկսեց արժեզրկվել: Դեկտեմբերի 27-ին դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ կազմեց 470 դրամ/դոլար, եվրոն` 574 դրամ / եվրո, ռուսական ռուբլին` 8.7 դրամ /ռուբլի: Բորսայում մեկ տարում իրականացվել է 744.5 մլն. դոլարի արտարժութային գործարք, ընդորում, ամսականծավալներովաչքիէընկելնոյեմբերը (117 մլն.դոլար): Տարվա ընթացքում բորսայում արտարժույթի փոխարժեքը 407.14 դրամ/դոլարից ցատկեց մինչև 560 դրամ/դոլար, դեկտեմբերի 27-ին իջնելով մինչև 470 դրամ/դոլար: