Երկուշաբթի, 4 Մայիսի 2015 15:14

ՌԵՍՈ-ի ղեկավան ընդգծել է ապահովագրության մի քանի տեսակներ, որոնց պահանջարկն առաջիկայում կաճի

ՌԵՍՈապահովագրական ընկերության ղեկավար Սամվել Գրիգորյանը գտնում է, որ ապահովագրական շուկան խթանում են պարտադիր ապահովագրության տեսակները, որոնք մարդկանց սովորեցնում են ճիշտ ընկալել ապահովագրությունը, ինչի արդյունքում բարձրանում է նաև կամավոր ապահովագրության տեսակների սպառումը:

«Համենայն դեպս, պահանջարկի աճն առկա է: Օրինակ, եթե խոսենք ԿԱՍԿՈ-ի մասին, ապա այստեղ հարցը վերաբերվում է առաջնահերթություններին, որոնց փոփոխությունը բխում է ինչպես ԱՊՊԱ զարգացումից, այնպես էլ պարտադիր բժշկական ապահովագրությունից: Ռուսաստանում կամ Եվրոպայում ավտոմեքենա գնելը և ապահովագրություն չունենալը նոնսենս է, դա նույնն է, որ տուն գնեք և դռան վրա կողպեք չդնեք: Մենք նույնպես աստիճանաբար ընթանում ենք այդ ճանապարհով»,-նշել է նա ԱրմԻնֆո գործակալության հետ զրույցում:

Ս.Գրիգորյանը գտնում է նաև, որ ապահովագրական կամավոր տեսակներից ամենից մեծ ներուժն ունի բժշկական ապահովագրությունը: Ներուժի առումով հաջորդ տեսակը նա համարում է անշարժ գույքի ապահովագրությունը: «Հաշվի առնելով մեր իրականոթյունը, մարդիկ գույք են գնում հիփոթեքով, ինչի հսմսր բանկերը վարկեր են տրամադրելիս պահանջում են ապահովագրել այդ գույքը: Սակայն, ցավոք, երբ հիփոթեքային վարկը մարվում է, անշարժ գույքի սեփականատերն ապահովագրության պայմանագիրը չի երկարաձգում, բայց դրա անհրաժեշտությունը նա սկսում է հասկանալ միայն այն բանից հետո, երբ տեղի է ունենում հրդեհ, կամ մեկ այլ պատահար: Դրա պահանջարկը ձևավորվում է շթղայաձև, ԱՊՊԱ-ից, առողջության ապահովագրությունից, ԿԱՍԿՈ-ից հետո»,-գտնում է տնօրենը:

Նրա կարծիքով, կորպորատիվ ապահովագրության մեջ անշարժ գույքի ապահովագրությունից բացի արդիական է նաև բեռնափոխադրումների ապահովագրությունը: «Այս տեսակի պահանջվածությունն աճում է, եթե հաշվի առնենք ԵՏՄ-ին Հայաստանի միանալը, քանի որ այն կդառնա բիզնեսը վարելու պարտադիր պայման, որովհետև ներկայիս պայմաներում ամեն ինչ հնարավոր է – սկսած պատահականություններից և վերջացրած կանխատեսված վնաս պատճառելու դեպքերից»,-նշել է Ս.Գրիգորյանը: