
Բոնուս-մալուս համակարգն առայժմ գործում է ի վնաս ապահովագրական ընկերությունների: ԱրմԻնֆո գործակալության հետ զրույցում նման կարծիք է արտահայտել ՌԵՍՈապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Սամվել Գրիգորյանը:
«Այժմ ընկերությունները մեծ բոնուսներ են տրամադրում, քան հավաքում մալուսներ, քանի որ մալուսների հաշվարկը մենք կատարում ենք մեկ օրացուցային տարվա հատվածով, այսինքն, հաշվեկշիռն առայժմ ձևավորվում է ի վնաս ապահովագրական ընկերությունների»,-նշել է նա:
Ս.Գրիգորյանի խոսքով, համակարգը ներդրվել է 2013 թվականին, սկիզբը դրվեց բոնուսով, բայց 2014 թվականին սկսվեց նաև մալուսների կիրառումը: «Համակարգը կառուցվեց հետևյալ տրամաբանությամբ. վատ վարորդների համար ապահովագրական պոլիսը թանկ է, իսկ լավ վարորդների համար – էժան: Ապահովագրողների համար իդելական տարեբրակ է, երբ բոնուսը հավասարակշռվում է մալուսով, այլ կերպ ասած – մեկ ուղղությամբ կատարված ծախսերը ծածկվում են մեկ այլ ուղղությամբ եկամուտների հաշվին»,-ընդգծել է նա:
Միևնույն ժամանակ նա նշել է, որ բոնուս-մալուս համակարգի ներդրումով աստիճանաբար փոխվում է նաև ավտոսեփականատերերի գիտակցությունը, որոնք սկսում են հասկանալ, որ ինչքան քիչ վթարային դեպքեր արձանագրեն, այնքան նրանց վրա էժան կնստի ապահովագրությունը: