2015թ. առաջին եռամսյակում ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ զուտ շահույթը կազմել է 156.9 մլն դրամ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են բանկի մամուլի ծառայությունում, բանկի ֆինանսական արդյունքը և կանոնադրական կապիտալի համալրումը թույլ տվեց ավելացնել Բանկի սեփական միջոցները (կապիտալը) 60.1%-ովª հասցնելով այն 25,556.7 մլն դրամի: Հիմնական ծավալային ցուցանիշները հետևյալն են. 01.04.2015թ. դրությամբ Բանկի ակտիվները կազմել են 107,341.6 մլն դրամ, իսկ պարտավորությունները` 81,784.8 մլն դրամ: Իրավաբանական և ֆիզիկական անձանց տրամադրված վարկերը կազմել են 67,562.4 մլն դրամ: Ընդ որում, կորպորատիվ հաճախորդների վարկային պորտֆելը կազմել է 55,039.1 մլն դրամ, իսկ ֆիզիկական անձանց վարկային պորտֆելըª 12,523.3 մլն դրամ:
Հաճախորդներից ներգրավված միջոցները կազմել են 40,334.4 մլն դրամ, որից ֆիզիկական անձանց միջոցները` 30,336.3 մլն դրամ, իսկ իրավաբանական անձանցը`9,998.1 մլն դրամ:
Հիշեցնենք, որ 2015թ. հունվարին ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ-ն համալրեց իր կանոնադրական կապիտալը 9,4 մլրդ դրամով ($ 20 մլն) Բանկի միակ բաժնետեր` ռուսաստանյան ՙազպրամբանկի՚ կողմից լրացուցիչ բաժնետոմսեր թողարկելու միջոցով: Արդյունքում`ՙԱռէկսիմբանկ-ազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ կանոնադրական կապիտալը կազմեց 25,9 մլրդ ՀՀ դրամ, որի ցուցանիշով Բանկը զբաղեցնում է 2-րդ տեղը Հայաստանի բանկային համակարգում:
Նշենք, որ 2007 թվականի նոյեմբերին Գՙազպրոմբանկ՚ ԲԲԸ-ն ձեռք բերեց հայկական Առեկսիմբանկի բաժնետոմսերի 80%-ը, որը հիմնադրվել էր 1998 թվականին: 2008 թվականի հունիսին ազպրոմբանկի մասնաբաժինը հասավ 94.15%-ի, իսկ 2008 թվականի սեպտեմբերին ազպրոմբանկը Ռայֆֆայզենբանկից գնեց մնացած 5.85%-ը, դառնալով ՙԱռէկսիմբանկ-ազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ միակ սեփականատերը: