Հայաստանի դրամական բազան 2015 թվականի ապրիլի 1-ին կազմել է 792 մլրդ դրամ, առաջին եռամսյակում կրճատվելով 10.7%: Տարեկան կտրվածքով դրամական բազան ավելացել է 1,6%, իսկ նախորդ տարվա փետրվարի համեմատ կրճատվել է 1.9%:
Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի նախնական տվյալների, դրամական բազայի եռամսյակային անկումը պայմանավորված էր ինչպես արտարժութային, այնպես էլ դրամային բաղադրիչների կրճատումով: Արտարժութային պահուստները եռամսյակում նվազել են 19.1%, մինչև 110 մլրդ դրամ (դրամական բազայի13,9%-ը): Դրամային պահուստները եռամսյակում նվազել են 1,5%, մինչև 329,6 մլրդ.դրամ (դրամական բազայի 41.6% -ը): Տարեկան կտրվածքով արտարժութային պահուստների նվազել է 47,5%, իսկ փետրվարի ցուցանիշի համեմատ` 4.3%: Միևնույն ժամանակ, դրամային պահուստները մեկ տարում աճել են 80.9%, իսկ մեկ ամսում նվազել 1.4%:
Մեկ այլ բաղադրիչը` Կենտրոնական բանկից դուրս կանխիկ միջոցները եռամսյակում նվազել են 16.1%, մինչև 345,9 մլրդ.դրամ (դրամական բազայի 43.7% -ը), տարեկան կտրվածքով անկումը` 9,6%, իսկ մեկ ամսում` 1.7%:
Դրամական բազայի կառուցվածքում Հայաստանի զուտ միջազգային պահուստները 2015 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել են 407 մլրդ դրամ, եռամսյակի աճը` 3,6%, տարեկան կտրվածքով անկումը` 25,3%, իսկ մարտի աճը կազմել է 31,3%: Ներքին ակտիվները կազմել են 384,9 մլրդ դրամ, եռամսյակում կրճատվելով 22.1%, տարվա աճը` 64%, իսկ ամսվա անկումը կազմել է 22.6%: Կառավարության հանդեպ վերջին պահանջները կազմել են բացասական` 203,2 մլրդ, եռամսյակում խորանալով 98,9%, իսկ տարեկան կտրվածքով` 29.9%, իսկ մեկ ամսում` ավելի քան 2 անգամ: Պահանջները բանկերի հանդեպ կազմել են 281,3 մլրդ դրամ, եռամսյակի անկումը` 10%, աճելով մեկ տարում 99.5% և կրճատվել են վերջին ամսում 6.6%: Բանկերի հանդեպ պահանջների կառուցվածքում ռեպո գործարքների ծավալը կազմել է 204.8 մլրդ դրամ, աճելով եռամսյակում 12.1%, մեկ տարում` 5 անգամ, իսկ մարտին` 1%: (Դոլարի հաշվարկային փոխարժեքը 31.03.15 թ.դրությամբ կազմել է 471,13 դրամ / դոլար):