Չորեքշաբթի, 13 Մայիսի 2015 20:29
Էմմանուիլ Մկրտչյան

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ դարձավ ՎԶԵԲ առևտրի ֆինանսավորման ծրագրի լավագույն մասնակիցը

Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկն ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻՆ շնորհել է առևտրի ֆինանսավորման իր ծրագրի (Trade Facilitation Programme) հայկական ամենահաջողակ մասնակից-բանկի կոչում: ՎԶԵԲ լավագույն գործընկեր-բանկերի պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել այսօր, Թբիլիսիում, բիզնես-ֆորումի տարեկան ժողովի բացման նախօրեին, որը տեղի կունենա մայիսի 14-15-ին: Պարգևը հանձնվել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ վարչության նախագահ Աշոտ Օսիպյանին:

Միջոցառումը բացել է ՎԶԵԲ ֆինանսական կառույցների գծով տնօրեն Ալեքսանդր Սավելևը, ով ներկաներին տեղեկացրել է 1999 թվականից TFP ծրագրի իրականացման ընթացքի մասին: Հավաքվածները քննարկել են ֆակտորինգի և առևտրի ֆինանսավորման մյուս սխեմաների վերջին միտումները: Ֆակտորինգային կազմակերպությունների առաջատար մասնագետները, ի դեմս Factors Chain International ևInternational Trade and Forfaiting Association կազմակերպությունների, քննարկել են ֆակտորինգի զարգացման, ինչպես նաև ֆինանսավորման աղբյուրների մատչելիության պրոբլեմները:

Նշենք, որ 2014 թվականի արդյունքներով ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ ակտիվները կազմել են 138.8 մլրդ. դրամ, վարկային ներդրումները` 69.1 մլրդ.դրամ, իսկ զուտ շահույթը`2.9 մլրդ.դրամ: