
Վերակառուցման և Զարգացման Եվորապական Բանկը վերանայել է Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը, ընդ որում, դեպի մինուս 1.5% նվազման կողմը:
Ինչպես նշված է ՎԶԵԲ պաշտոնական հաղորդագրության մեջ, Հայաստանի տնտեսությունն զգալիորեն դանդաղեց 1915 թվականին, երբ էապես կրճատվեցին տրանսֆերտների ծավալները (40%-ով.խմբ.), տեղի ունեցավ արտահանման ծավալների կրճատում (23%, խմբ.): ՎԶԵԲ փորձագետների կարծիքով, ՀՆԱ-ի հավանական աճը, հավանաբար, կլինի բացասական: Սակայն, 2014 թվականի վերջին, հայկական դրամի հետ տեղի ունեցած արագ, բայց մեղմ, արժեզրկման հետևանքով, իրավիճակը կայունացավ, ինչը Կենտրոնական բանկի կողմից իրականացրած դրամա-վարկային քաղաքականույան արդյունքն էր: Այնուամենայնիվ, արժութի արժեզրկումից բանկերը կրեցին վնասներ, իսկ բանկերի վարկային ակտիվությունն էապես դանդաղեց, գրեթե հասնելով դադարի վիճակի: Չնայած 2015 թվականի մարտին Եվրաբոնդերի հաջող տեղաբաշխմանը, տարեվերջին երկրի արտարժութային պահուստները տարեկան կտրվածքով կրճատվեցին 25% և ծածկում են 3.5 ամիսների ներմուծման ծավալները: Ֆիսկալ ճեղքվածքը սահմանափակվեց ՀՆԱ-ի նկատամբ պետական պարտքի մեծացումով: 2016 թվականին տնտեսության արագ վերականգնման հեռանկարները կախված կլինեն արտաքին միջավայրից, հիմնականում, Ռուսաստանի տնտեսական վիճակից: Բանկի փորձագետները գտնում են, որ Հայաստանի ՀՆԱ աճը հաջորդ տարի կկազմի 1%:
ՀԻշեցնենք, որ ՎԶԵԲ-ն ավել վաղ Հայաստանի ՀՆԱ աճը 2015 համար 3.5%-ից նվազեցրեց մինչև 0%, որից հետոէ -1.5%: Մի շարք ֆինանսական կառույցներ նույնպես վատթարացրել են Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումները: Մասնավորապես, ՀԲ - 3,3%-ից մինչև 0,8%, Արժույթի Միջազգային Հիմնադրամ – 4 - 4.5% -ից մինչև 0%, իսկ ԵԱԶԲ կանխատեսում է ՀՆԱ-ի աճը` 3,8%, Ասիական զարգացման բանկը -1.6%: Իսկ Fitch գործակալությունն իր վերջին ակնարկում ակնկալում է Հայաստանի տնտեսության մեղմ ռեցեսիա, ելնելով Ռուսաստանի տնտեսական իրավիճակի վատթարացումից: Իսկ Moody`s գործակալությունը կանխատեսում է 2.3% աճ: Իր հերթին, ՀՀ Կենտրոնական բանկը երկրի ՀՆԱ աճն ընթացիկ տարվա համար գնահատում է 0.4% -2% միջակայքում:
Ռուսաստանի համար կանխատեսվում է տնտեսական էական անկում, 2015-ին` 4.5%, 2016-ին` 2%, որին, հավանաբար, կհետևի դանդաղ աճը կամ ստագնացիան: Նավթի գների անկումը և պատժամիջոցները զգալի հարված հասցրին առանց այն էլ թուլացած տնտեսությանը: ՌԴ տնտեսության բացասական միտումներն իրենց ազդեցությունն են թողնում Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների տնտեսությունների վրա: Այսպես, Վրաստանի տնտեսական աճը 2015-ին կդանդաղի մինչև 2.3%, 2016-ին` 2.6%, Ադրբեջանում, 2015 և 2016 թվականներին տնտեսական աճը կկազմի 1.5%:
Հայաստանի ԵՏՄ գծով գործընկերների մոտ, մասնավորապես, Ղազախստանում տնտեսական աճը կկազմի 1.5%, 2016-ին` 2.0%: Բելառուսում ՀՆԱ աճը 2015-ին կկազմի 2.5%, իսկ 2016-ին տեղի կունենա տնտեսության ստագնացիա: Ղրղզստանում ՀՆԱ աճը կկազմի 3.0%, իակ 2016-ին` 3.1%:
Հետաքրքիր է նշել, որ Թուրքիայում տնտեսական աճի տեմպերը 2015-ին և 2016-ին կմնան նույն` 3% մակարդակում, ինչն զգալիորեն ցածր է այդ երկրի երկարաժամկետ ներուժից: