ՎՏԲ-Հայաստան Բանկն այսուհետ իր ավանդատուներին առաջարկում է ինքնուրույն ամբողջականացնել իրենց ավանդը` ընտրելով դրա ցանկալի պարամետրերը, օրինակ ժամկետը, արժույթը, տոկոսագումարների ստացման պարբերականությունը, ավելացումներ անելու հնարավորություն և այլն: Ինչպես Արմինֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, ավանդի պարամետրերի հիմնական առավելություններից մեկը ավանդատուի համար տոկոսագումարները ստանալու պարբերականության այլընտրանքի լայն հնարավորությունն է` ավանդի ձևակերպման պահին, ամեն ամիս` տոկոսագումարների կապիտալացմամբ կամ առանց դրա, ավանդի ժամկետի ավարտին և ամենահետաքրքիրը` բանկն առաջարկում է հատուկ ավանդատեսակ, որի ընթացքում կուտակած տոկոսագումարները կարելի է ստանալ ավանդը ժամկետից շուտ խզելու դեպքում:
Աղբյորի համաձայն, ավանդները կարող են ձևակերպվել 30-730 օր ժամկետով` ըստ հաճախորդի ցանկության արժույթի հետևյալ առավելագուն տոկոսադրույքներով` AMD (17.5%), RUR (11%), USD (6.5%), EUR (5.75%):
ՎՏԲ-Հայաստան Բանկը տրամադրում է արտոնյալ +0.25% տոկոսադրույք ՀՀ դրամով ավանդների համար իր հավատարիմ հաճախորդներին, ովքեր օգտվում են Ինտերնետ-բանկինգ ծառայությունից, դրամական փոխանցումներից, սոցծառայության թոշակառուներին, այն ավադատուներին, ովքեր ավանդը երկարացնելիս գումարն ավելացնում են 50%-ով:
Լրացուցիչ մուտքագրումներով ավանդներ ձևակերպողներին անվճար տրամադրվում է Ինտերնետ-բանկինգ համակարգից օգտվելու հնարավորություն հետագա մուտքագրումները հեշտացնելու համար:
Նշված ավանդատեսակների ու հատուկ առաջարկների հետ մեկտեղ ՎՏԲ-Հայաստան Բանկն ունի պրոդուկտային շարք նաև հաճախորդների առանձին սեգմենտների համար, օրինակ` հատուկ ավանդ սոցծառայության և ուժային կառույցների թոշակառուների համար (ՎՏԲ-Սոցիալական), երեխաների համար (ՎՏԲ-Մանկություն) և ՀՀ ոչ ռեզիդենտների համար (ՎՏԲ-Ազգային)` ավանդն արտասահմանից կառավարելու հարմար մեխանիզմով:
Ավանդատուներին ՎՏԲ-Հայաստան Բանկը որպես նվեր տրամադրում է VISA և MasterCard վճարային քարտեր, որոնց վրա կարելի է հետագայում ստանալ ավանդի տոկոսագումարները: Ավանդ ձևակերպելու նվազագույն գումարի չափի և ավանդների մասին այլ մանրամասներ կարելի է իմանալ բանկի www.vtb.am կայքում` «Ժամկետային ավանդներ» բաժնում:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշի, ՎՏԲ-Հայաստան Բանկն իր ժամկետային ավանդների ծավալով 2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ գտնվում է առաջատարների հնգյակում – 101.8 մլրդ.դրամ, իսկ ֆիզիկական անձանց ժամկետային վարկերով` առաջատարների եռյակում:
Նշենք, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: