Հայաստանի բանկերի կղմից ներգրավված ավանդների ծավալը 2015 թվականի առաջին եռամսյակում նվազել է 2.6%, կազմելով 1.711 տրլն.դրամ: Իսկ տարեկան կտրվածքով բանկային ավանդներն ավելացել են 3,8%:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, բանկերի կողմից ներգրավված միջոցների եռամսյակային անկումը պայմանավորված էր արտարժույթով ավանդների 4,9% կրճատումով, որոնց մասնաբաժինը բանկային ավանդների ընդհանուր ծավալում կազմել է 69.9% կամ 1,197 տրլն.դրամ (տարեկան աճը` 2,6%): Միևնույն ժամանակ, դրամային ավանդներ եռամսյակում աճել են 3%, իսկ տարեկան կտրվածքով` 6.8%, կազմելով մարտի վերջին 514.2 մլրդ դրամ կամ ընդհանուր ծավալի 30.1% - ը:
Ըստ աղբյուրի, բանկերում ավանդների ընդհանուր ծավալում ոչ ռեզիդենտներից ներգրավված ավանդները կազմել են 23,1% կամ 395 մլրդ.դրամ: Այս ցուցանիշն առաջին եռամսյակում նվազել է 9,8%, տարեկան կտրվածքով` 12,9%: Ռեզիդենտնրից ներգրավված ավանդները կազմել են 76.9% կամ 1,316 տրլն.դրամ, եռամսյակի անկումը` 0,3%, իսկ տարեկան աճը`10.2%: Ռեզիդենտներից ներգրաված ավանդների կառուցվածքում ցպահանջ ավանդները կազմել են 28,3% կամ 372 մլրդ դրամ, իսկ ժամկետային ավանդները`71,7% կամ 944,3 մլրդ դրամ: Ցպահանջ ավանդները եռամսյակում նվազել են 4,5%, տարեկան աճը` 6,2%: Իսկ ժամկետային ավանդները եռամսյակում աճել են 1.5%, իսկ մեկ տարում` 11.9%:
Բնակչության ավանդները Հայաստանի առևտրային բանկերում նույն օրվա դրությամբ կազմել են 881,9 մլրդ դրամ, եռամսյակում նվազելով 1.4%, իսկ տարեկան կտրվածքով աճելով` 9,1%:
Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների, դրամային ավանդների տոկոսադրույքները մարտին կազմել են 15.21%, առաջին եռամսյակում բարձրամնալով 4.26 տոկոսային կետով, իսկ տարեկան կտրվածքով` 8.34 տոկոսային կետով: (ՀՀ ԿԲ փոխարժեքը 31.03.15 դրությամբ կազմել է 471,13 դրամ /դոլար):