 
ՎՏԲ-Հայաստանի Բանկի աջակցությամբ օրերս բացվեց «Պրոգրես Ագրո» ընկերության նոր ջերմոցային համալիրը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է բանկի մամուլի ծառայությունից, ջերմատան բացումը տեղի է ունեցել Կոտայքի մարզում Նոր Գեղի գյուղում, որի հանդիսավոր բացմանը ներկա է գտնվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Ջերմատունը տեղակայված է 47 հա մակերեսով տարածքում, որի 34.4 հա զբաղեցնում է արտադրական տարածքը: Ընկերությունը համագործակցում է ոլորտի համաշխարհայյին առաջատարներից մեկի` ֆրանսիական «Richel» ընկերության հետ, որն ունի ավելի քան 80 երկրներում աշխատանքի փորձ: Հիդրոպոնիկ եղանակով կահավորված ջերմոցներում հնարավոր է կլոր տարին կուլտուրաների աճեցում, մեծ եկամտաբերությամբ, որը 4 անգամ ավելի է, քան ավանդական մեթոդներով աճեցման դեպքում: Հիդրոպոնիկ սարքավորումները թույլ են տալիս բույսերն աճեցնել բնական միջավայրում: Ընկերությունը նախատեսում է արտադրանքով ապահովել ներքին շուկան, ինչպես նաև մեծ ծավալներով արտահանել դեպի Ռուսաստան:
«Մենք հատուկ նշանակություն ենք տալիս արտահանման ուղղվածություն ունեցող արտադրություններին Հայաստանում: Սա մեր առաջին նախագիծն է «Պրոգրես Ագրո»-ի հետ: Կարծում եմ` ջերմոցային տնտեսության շահագործման արդյունքում ընկերությունը հնարավորություն կունենա դառնալ շուկայի առաջատարը, ինչին կնպաստեն կլիմայական ու տնտեսական պայմանները: Իր հերթին, ջերմոցի բացումը լրացուցիչ խթան կլինի երկրում ջերմոցային տնտեսության զարգացման և տեղի բնակչության զբաղվածության համար»,- ասել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսևը:
«Վարունգի արտադրությունում մենք օգտագործում ենք Հայաստանում հազվադեպ հանդիպող հիդրոպոնիկայի մեթոդը. Դա մեզ թույլ կտա ստանալ բերք մի քանի անգամ ավելի հաճախ, քան սովորաբար, ինչը դրական կազդի արտահանվող արտադրանքի ծավալների վրա: Հուսով եմ ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ արդյունավետ համագործակցությունը երկարատև կլինի»,-ասել է «Պրոգրես Ագրո» ՍՊԸ տնօրեն Աշոտ Շահյանը: Նա հավելել է, որ ընկերությունն ունի 50 հա մակերեսով տարածք, բայց ջերմոցային տնտեսությունների համար դեռ հատկացվել է միայն 4.36 հա տարածքը և ներդրվել է 7 մլն.դոլար, իսկ մինչև տարեվերջ կգործարկվի ևս 16 հա տարածքը:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի Բանկերի ֆինանսական վգարկանիշի, ՎՏԲ-Հայաստան Բանկն իր վարկային պորտֆելի չափերով 2015 թվականի ապրիլի 1-ի դրությամբ գտնվում է շուկայի առաջատարների եռյակում` 223 մլրդ.դրամ (բանկի ակտիվների մոտ 70%-ը), որի մոտ 60%-ը կազմում է տնտեսության վարկավորումը: մասնավորապես, գյուղվարկավորման և շինարարության վարկավորման գծով բանկը գտնվում է առաջատարների եռյակում: Նշենք, որ ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:
Նշենք, որ 2015 թվականի մայիսի 13-ի դրությամբ Հայաստանում գործող ջերմոցային տնտեսությունների ընդհանուր մակերսը կազմել է 760 հա, ընդ որում, 80 հա – նորագույն տեխնոլոգիաների օգտագործմամբ, որից 48.7 հա – Կոտայքի, 1 հա – Արմավիրի և 33 հա – Արարատի մարզերում: 2015 թվականին նատեսվում է ջերմոցային նոր տնտեսությունների կառուցում – 36 հա, որից 20 հա – Արմավիրի և 16 հա – Կոտայքի մարզերում: -կ-