Չորեքշաբթի, 20 Մայիսի 2015 18:02

«ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական ընկերությունն իր կանոնադրական կապիտալը համալրել է 500 մլն.դրամով

Բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի  որոշման համաձայն «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ»  Ընկերությունը համալրել է կանոնադրական կապիտալը 500 մլն. դրամով:

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ընկերության մամուլի ծառայությունից, արդյունքում Ընկերության կանոնադրական կապիտալն այժմ կազմում է 2 մլրդ. դրամ:

Աղբյուրը նշում է, որ ներգրավված  ֆինանսական միջոցները  կնպաստեն շուկայում ընկերության դիրքերի ամրապնդմանը և նոր ինֆրակառույցների ստեղծմանը:

Առաջին եռամսյակի տվյալներով «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ»  Ընկերությունը հավաքագրված ապահովագրավճարների  ծավալով շուկայում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը:

Ըստ ԱրմԻնֆո գործակալության, Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի, «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական ընկերությունը 2015 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կանոնադրական կապիտալով զբաղեցրել է չորրորդ տեղը շուկայում - 1.5 մլրդ. դրամ, սեփական կապիտալով` ինգերորդ տեղը- 1,3 մլրդ դրամ, ակտիվներիչափերով` 6 – րդ տեղը- 3,5 մլրդ դրամ: 2015 թվականիառաջինեռամսյակում ընկերությանսեփականկապիտալնաճել է 3,4%, ակտիվները - 10.4%: Ընկերությանկուտակված վնասըկազմել է 372,2 մլն.դրամ, տարեկան աճը` 56%, 2015-իառաջինեռամսյակիանկումը` 11.6%: Ապահովագրական պրեմիաների ծավալովընկերություննզբաղեցրել է երրորդ տեղը շուկայում- 1.4 մլրդ դրամ, տարեկան աճը` 13%: Իրականացվածհատուցումներովընկերությունըզբաղեցրելէ4-րդտեղըշուկայում- 407,7 մլն.դրամ, տարեկան անկումը` 15,8%: Ընկերությունը 2015 թվականիառաջինեռամսյակը եզրափակելէ48.5 մլն դրամ զուտ շահույթով(4-րդ տեղ), նախորդտարվա38.6 մլն.դրամի վնասիփոխարեն:

2015 թվականիապրիլի 1-իտվյալներով, «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական ընկերության սեփականատերենեն` ձեռնարկատերեր Սուքիասյան ընտանիքը և «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ն, որոնցմասնաբաժինը համապատասխանաբարկազմել է` 80% և 20%: Ընկերություննունի274 գործակալ, որից 235-ըֆիզիկականանձինքեն, իսկ39-ը` իրավաբանական անձինք:

(ՀՀդրամիմիջին հաշվարկային փոխարժեքը 20.05.2015 թ. դրությամբկազմելէ479,77 դրամ/դոլար):