Հայաստանի ապահովագրական ընկերությունների ապահովագրական պորտֆելներում մանրածախ ապահովագրության մասնաբաժինը 2015 թվականի առաջին եռամսյակում կազմել է 58.6% (5.522 մլն.դրամ), կորպորատիվ ապահովագրության մասնաբաժինը` 41,4% (3.894 մլն.դրամ): Միևնույն ժամանակ, մանրածախ ապահովագրական շուկայի ծավալը մեկ տարում կրճատվել է 19.7%, իսկ կորպորատիվ ապահովագրության ծավալն աճել է 12.7%: Մինչև Հայաստանում ԱՊՊԱ-ի և բյուջետային աշխատողների պարտադիր բժշկական ապահովագրության ներդրումը կորպորատիվ ապահովագրության մասնաբաժինը զգալիորեն գերակշռում էր:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի, բոլոր ապահովագրղների պորտֆելներում գերակշռում է մանրածախ ապահովագրական մասնաբաժինը: Ընդ որում, մանրածախի և կորպորատիվի միջև ամենամեծ անհամաչափույթունն արձանագրվել է «ՌԵՍՈ» ընկերությունում - 80.6%, որին հաջորդում են` «Արմենիա Ինշուրանսը» - 69.6%, «Ռոսգոսստրախ Արմենիան» -61,4%, «Նաիրի Ինշուրանսը» - 58,4%, «Սիլ Ինշուրանսը» - 50,8%, «ԻՆԳՈ Արմենիան» -50,4%:
Ըստ Ռենկինգի, ապահովագրական հատուցումների կառուցվածքոմ մանրածախ հաճախորդների մասնաբաժինը կազմել է 76,4% կամ 2,474 մլրդ.դրամ, իսկ կորպորատիվի մասնաբաժինը` 44.5%, կամ 763 մլն դրամ: Ընդ որում իրավաբանական անձանց կատարված հատուցումները մեկ տարոմ կրճատվել են 61%, իսկ ֆիզիկական անձանց հատուցումները` 30%:
Վերաապահովագրությանն ուղղված ապահովագրական պրեմիաների կառուցվածքում կորպորատիվի մասնաբաժինը կազմել է 91,3% կամ 589,7 մլն.դրամ (տարեկան աճը` 2%), իսկ մանրածախինը - 8.7% կամ 56.3 մլն. դրամ (տարեկան անկումը 24%): (Դոլարի հաշվարկային փոխարժեքը 31.03.15թ.դրությամբ կազմել է 471,13 դրամ / դոլար):
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |