2015թ. հունիսի 1-ից «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ում սկսելու են գործել «Ինտերնետ-բանկինգ» հեռակա բանկային սպասարկման նոր սակագները: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, նոր սակագները գործելու են
իրավաբանական և ֆիզիկական անձանց համար:
Հիշեցնենք, որ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ում «Ինտերնետ-բանկինգ» ծառայությունը գործում է 2009 թվականի նոյեմբերից: Ծառայությունը հնարավորություն է տալիս հաճախորդին ստուգել իր բանկային հաշիվների ընթացիկ մնացորդները, հաշվի քաղվածքները, վարկային և ավանդային պայմանագրերը, վարկերի մարման ժամանակացույցերը, ինչպես նաև կատարել դրամական փոխանցումներ, կոմունալ վճարումներ, վարկի մարումներ և ավանդային գումարների համալրումներ:
Նշենք, որ 2007 թվականի նոյեմբերին «Գազպրոմբանկ» ԲԲԸ-ն ձեռք բերեց հայկական Առեկսիմբանկի բաժնետոմսերի 80%-ը, որը հիմնադրվել էր 1998 թվականին: 2008 թվականի հունիսին Գազպրոմբանկի մասնաբաժինը հասավ 94.15%-ի, իսկ 2008 թվականի սեպտեմբերին Գազպրոմբանկը Ռայֆֆայզենբանկից գնեց մնացած 5.85%-ը, դառնալով «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ միակ սեփականատերը:
RUB | 4.84 | -0.02 |
USD | 381.46 | -0.09 |
EUR | 449.97 | -0.14 |
GBP | 515.54 | -0.09 |
CAD | 279.01 | 0.47 |
JPY | 24.46 | -0.01 |
CNY | 54.38 | 0.09 |
CHF | 484.76 | 0.19 |

