 
2015 թվականի հունվար-մայիսին դրամի արժեզրկումը դոլարի նկատմամբ կազմել է 3.6%, իսկ գնաճը կազմել է 1,4%: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, միայն մայիսին դրամի արժեզրկումը դոլարի նկատմամբ կազմել է 1,3%, գնանկումը`0,5%: 2015-ի մայիսին 2014-ի մայիսի համեմատ գնաճը կազմել է 5.1% (դոլարի նկատմամբ դրամի արժեզրկումը`16.2%), իսկ 2015-ի հունվար-մայիսին 2014-ի համեմատ նույն ժամանակահատվածի համեմատ` գնաճը կազմել է 5%: 2015-ի մայիսին միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 480.2 դրամ / դոլար, 2014-ի մայիսի արձանագրված` 413.32 դրամ /դոլարի համեմատ:
Համեմատության համար հիշենք, որ Հայաստանի սպառողական շուկայում 2014-ի մայիսին գնանկումը կազմել է 0,8%, դրամի արժեվորումը` դոլարի նկատմամբ`0.2%, հունվար-մայիսին գնաճը կազմել է 0.9%, արժեվորումը` 2%, 2014-ի մայիսին, 2013-ի մայիսի համեմատ գնաճը կազմել է 3.6%, դրամի արժեվորումը` 0.6%: 2013 թվականի մայիսին սպառողական շուկայում գնանկումը կազմլ է 0,8%, դրամի արժեվորումը` 0.2%, հունվար-մայիսին գնաճը կազմել է 0,9%, դրամի արժեվորումը դոլարի նկատմամբ` 2%, 2012-ի մայիսի համեմատ գնաճը կազմել է 3,6%, դրամի արժեվորումը` 0,6%: 2012-ի հունվար-մայիսին գնաճը կազմել է 0,8%, դրամի արժեզրկումը դոլարի նկատմամբ`3.7%, 2012-ի մայիսին սպառողական գների 1,3% անկումն ուղեկցվել է դոլարի նկատմամբ դրամի 1.4 % արժեզրկումով: 2011-ի հունվար-մայիսին գնաճը կազմել է 5%, դրամի արժեզրկումը` 3.8%, իսկ միայն 2011-ի մայիսին, անփոփոխ գների պայմաներում, դրամի արժեզրկումը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 0.1%:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, դրամի արժեզրկումը ԱՄՆ դոլարի նկատմամբ 2014 թվականին կազմել է 14.1%, իսկ միայն դեկտեմբերին` արժեզրկումը կազմլ է 10%, իսկ գնաճը 2014-ին կազմել է 4.6% (միայն դեկտեմբերին`3%): 2013 թվականին դոլարի նկատմամբ դրամի արժեվորումը կազմել է 0.1%, իսկ դեկտեմբերին արժեզրկումը` 0.1%, իսկ գնաճը 2013 թվականին` 5.6% (դեկտեմբերի գնաճը` 1.1%): 2012-ին դրամի արժեվորումը դոլարի նկատմամբ կազմել է 5.9%, իսկ միայն դեկտեմբերին արժեվորումը կազմել է 0.3%, գնաճը 2012-ին կազմել է 3,2% (դեկտեմբերի գնաճը` 2,1%):