ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ դիտարկում է մեկ այլ բանկ գնելու հնարավորությունը` ընդհանուր կապիտալի գծով ԿԲ նորմատիվային նոր պահանջը կատարելու համար, որըտ 2017 թվականից պետք է կազմի 30 մլն.դրամ: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում հայտարարել է Բանկի փոխտնօրեն Դավիթ Հարությունյանը:
«Մինչև ԿԲ կողմից կապիտալի չափերի նորմատիվի խստացումն Արարատբանկը դեռ 2-3 տարի առաջ էր ձեռնամուխ եղել այդ բանկի փնտրմանը: Իդեալական կլինի, եթե կարողանանք գտնել, իսկ եթե ոչ, ապա բաժնատերերը, ցանկացած պարագայում, պատրաստ են կատարել ներդրումներ և համալրել կապիտալը, այդ առումով բանկը պրոբլեմներ չի ունենա»,-նշել է Դ.Հարությունյանը, հավելելով, որ բաժնետերերի միջոցերով կապիտալի համալրմանը կմասնակցեն բոլոր մեծամասնականմ բաժնետերերը: Վերջին տեղեկությունների համաձայն, «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ»-ի մեծամասնական բաժնետերերն է «Ֆլեշ» ընկերությունը – 64.24%, ՎԶԵԲ-ը – 25%+1 բաժնետոմս և բելգիական Rural Impulse Fund II-ը – 10%: (ՀՀ դրամի հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ
12.31.2014 թ.դրությամբ կազմել է 474,97 դրամ/դոլար, իսկ 31.03.2015 թ.դրությամբ` 471,13 դրամ/դոլար):
Հիշեցնենք, որ ավելի վաղ, (2015-ի մայիսի 11-ին) Երևանում կայացած մամուլի ասուլիսում ՎԶԵԲ նախագահ Սումա Չակրաբարտին հայտարարել էր, որ նոր նորմատիվի ուժի մեջ մտնելու նախաշեմին ՎԶԵԲ-ը մտադիր է մասնակցել հայկական բանկերի միավորմանը: Նա ասել էր, որ այդ հարցով իրենք ակտիվ բանակցում են հայկական մի քանի բանկի հետ, բայց չնշելով այդ բանկերի անունները:
Նշենք, որ 2017 թվականից Հայաստանի բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն չափը պետք է կազմի 30 մլրդ.դրամ, ներկայիս 5 մլրդ.դրամի փոխարեն: Որոշումն ընդունվել է ՀՀ ԿԲ կողմից, 2014 թվականի դեկտեմբերի 30-ին: Որոշումն ընդունվել է բանկեր իխոշորացման ակնկալիքներով, ինչը կարող է բարձրացնել բանկային համակարգի արդյունավետությունը:
ԸստԱրմԻնֆոգործակալության` Հայաստանիբանկերիֆինանսականվարկանիշների, ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻակտիվները2015 թ. ապրիլի1-ինկազմելեն132.3 մլրդ.դրամ, ընդհանուրկապիտալը` 21.8 մլրդ.դրամ: 2015 թվականիI եռամսյակըբանկըեզրափակելէ405,7 մլնդրամզուտշահույթով, եռամսյակայինաճը` գրեթե2 անգամ: (ՀՀդրամիհաշվարկայինփոխարժեքը31.03.2015 թ. կազմելէ471.13 դրամ/դոլար):