Բորսայյական հարթակում իրականացվող գործարքների ծավալների 4.3% աճը և միջբանկային շուկայում ծավալների կրկնապատկումը համեմատաբար ամրապնդել են դրամը: Արդյունքում, ընթացիկ շաբաթվա ընթացքում դրամի փոխարժեքը երեքշաբթի օրը հասավ 475.3 դրամ/դոլար մակարդակին, որից հետո սկսեց կրկին բարձրացավ, երկու օր մնալով 477.3 դրամ/դոլար մակարդակում, իսկ ուրբաթ օրն արձանագրվեց 477 դրամ/դոլար:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, հաշվետու շաբաթվա ընթացքում «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում արտարժույթով գործարքների ծավալը կազմելէ 9.750 մլն.դոլար, 476.59 դրամ/դոլարմիջինփոխարժեքով, ընդորում, բորսան գործել է միայն շաբաթվա առաջին կեսին, իսկ առավելագույն ծավալներն արձանագրվել են երկուշաբթի օրը – 5.050 մլն.դոլար: Իսկարտարժույթիմիջբանկային շուկայումիրականացվածգործարքներիծավալըկազմելէ2.5 մլն դոլար, 476.85 դրամ/դոլարմիջին փոխարժեքով:
Աղբյուրի համաձայն, հունիսի 8-12-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում (գործարքները հաճախորդների հետ) բանկերի կողմից գնվել է 72.35 մլն.ԱՄՆ դոլար (շաբաթվա անկումը` 16%), 475.90 դրամ մեկ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով և վաճառվել է 80.65 մլն ԱՄՆ դոլար (շաբաթվա անկումը`8%), 477.04 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 5.6 մլն.եվրո, 532.45 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով (շաբաթվա անկումը`32%) և վաճառվել է 10 մլն. եվրո (շաբաթվա անկումը`0.5%) 537.45 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում բանկերի կողմից գնվել է 804.3 մլն. ռուբլի (շաբաթվա անկումը`0.5%), 8.53 դրամ/ռուբլի միջին փոխարժեքով և վաճառվել է 204.6 մլն.ռուբլի (շաբաթվա անկումը`20%) 8.68 դրամ/ռուբլի միջին փոխարժեքով:
Հունիսի 1-7-ը Հայաստանի բանկերի կողմից ՀՀ դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 31.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 39.7 մլն ԱՄՆ դոլար: Նախորդ շաբաթվա համեմատ ՀՀ դրամով վարկերի ծավալը կրճատվել է 1.9%, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալ`20.6%:
Հիշեցնենք, որ 2014 թվականի վերջին ամիսներին Հայաստանի արժույթի շուկայում դիտվեց փոխարժեքի կտրուկ աճ, հատելով 570 դրամ/դոլարի սահմանագիծը: Հայաստանի արտարժույթի մանրածախ շուկայում դրամը դոլարի նկատմամբ հոկտեմբերից մինչև դեկտեմբերի 17-ը ներառյալ արժեզրկվեց 45%, այնուհետև, դեկտեմբերի 18-20-ն արժեվորվեց 25%, իսկ դեկտեմբերի 22-ին կրկին սկսեց արժեզրկվել: Դեկտեմբերի 27-ին դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ կազմեց 470 դրամ/դոլար, եվրոն` 574 դրամ / եվրո, ռուսական ռուբլին` 8.7 դրամ /ռուբլի: Բորսայում մեկ տարում իրականացվել է 744.5 մլն. դոլարի արտարժութային գործարք, ընդորում, ամսականծավալներովաչքիէընկելնոյեմբերը (117 մլն.դոլար): Տարվա ընթացքում բորսայում արտարժույթի փոխարժեքը 407.14 դրամ/դոլարից ցատկեց մինչև 560 դրամ/դոլար, դեկտեմբերի 27-ին իջնելով մինչև 470 դրամ/դոլար: 2014 թվականին ՀՀ դրամը ԱՄՆ դոլարի նկատմամբ ընդհանուր հաշվով արժեզրկվեց 40%, հաշվի առնելով դեկտեմբերի 17-ի` 570 դրամ առավելագույն և հուլիսի` 406 դրամ նվազագույն սահմանաչափերը: 2015 թվականի առաջին եռամսյակում Հայաստանի արտարժույթի մանրածախ շուկայում դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ 477 դրամից իջեավմինչև 471.5 դրամ/դոլար, եվրոյի նկատմամբ` 557.1 դրամից նվազել է մինչև 508 դրամ/եվրո, իսկ ռուբլու նկատմամբ` 8.2 դրամից աճեցմինչև 8.3 դրամ/ռուբլի: Ապրիլից ՀՀ դրամը կրկին սկսեց արժեզրկվել, ապրիլի 30-ին դոլարի նկատմամբ ձևավորելով 477 դրամ/դոլար փոխարժեք, եվրոյի նկատմամբ` 530 դրամ/եվրո, իսկ ռուբլու նկատմամբ` 9,5 դրամ/ռուբլի փոխարժեք: Մայիսին դրամի արժեզրկումը, երկրորդ տասնօրյակում, փոխարինվեց արժեվորումով, իսկ մայիսի 29-ին դոլարի նկատմամբ փոխարժեքը ձևավորելով` 479 դրամ/դոլար, ռուսական ռուբլու նկատմամբ` 9.2 դրամ/ռուբլի, իսկ եվրոյի նկատմամբ` 524 դրամ/եվրո: Հունիսի 12-ին ՀՀ դրամը դոլարի և ռուբլու նկատմամբ ամրապնդվեց, համապատասխանաբար` 477 դրամ/դոլար և 8.8 դրամ/ռուբլի մակարդակներում, իսկ եվրոյի նկատմամբ շարունակեց արժեզրկվել, հասնելով 537.5 դրամ/դոլար մակարդակին: