Հավատարիմ մնալով իր սոցիալական պատասխանատվությանը` ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է բարեգործական ծրագրեր իրականացնել: Դրանցից մեկը մանկական ուղեղային կաթվածով հիվանդ 9 տարեկան Արտակ և Արսեն զույգ եղբայրներին աջակցությունն է:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են բանկի մամուլի ծառայությունում, ՎՏԲ-Հայաստան Բանկի առաջին հանդիպումը եղբայրներին կայացավ 2014թ.-ի ամռանը Ստեփանավանի «Էլենե հանգստյան տանը մանկական ներառական ճամբարի բացմանը: Ավելի ուշ բանկն արձագանքեց ՙՀայ մայրեր՚ հասարակական կազմակերպության ննախագահ Նարինե Մանուկյանի կոչին օգնել զույգ եղբայրներին: Նրանց բարեհաջող վիրահատեցին Երևանի ՙԱրաբկիր՚ բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտում, որից հետո նրանք աստիճանաբար վերադառնում են լիարժեք կյանքի: Վերականգնողական ողջ ընթացքում բանկը երեխաների կողքին է և ապահովում է նրանց անհրաժեշտ ամեն ինչով:
Իր բարեգործական գործունեությունում ՎՏԲ-ն հիմնվում է կարիքավորներին հասցեագրված օգնություն ցուցաբերելու վրա` նախապատվությունը տալով մանկական հաստատություններին: 2012թ.-ից բանկն ամենամյա աջակցություն էր ցուցաբերում Ստեփանավանում գտնվող «Էլենե հանգստյան տանը: Ճամբարը անհրաժեշտ ենթակառուցվածքներով ապահովելու նպատակով Բանկն իրականացրել է հանգստյան տան վերանորոգումը, բարեկարգել քոթեջներն ու հանգստյան տան տարածքը` հաշմանդամի սայլակներով երեխաների տեղաշարժը պարզեցնելու համար, կազմակերպում է տոնական միջոցառումներ երեխաների համար: Բանկի աշխատակիցները պարբերաբար մասնակցում են երեխաների համար անցկացվող բարեգործական դրամահավաքին:
ՎՏԲ-Հայաստան Բանկը տոնական միջոցառումներ է կազմակերպում նաև օնկոլոգիական հիվանդություններ ունեցող, ինչպես նաև ավառի մանկատան երեխաների համար: Այս տարի բանկը սահմանափակ կարողություններով երեխաների համար հարմարեցված ժամանցային կենտրոնում Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ տոն էր կազմակերպել մանկական ուղեղային կաթված ունեցող և անապահով ընտանիքների երեխաների համար:
ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: ՙՎՏԲ Բանկ՚ ԲԲԸ հանդիսանում է ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: