ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ մտադիր է 2015 թվականին բացել Հայաստանի բանկային համակարգի համար յուրօրինակ էլեկտրոնային մասնաճյուղ և ֆինանսական սուպերմարկետ: Ինչպես հունիսի 26-ին Բանկի բաժնետրերի ընդհանուր ժողովում նշել է Վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը, այդ մտադրությունն ամրագրված է բանկի ռազմավարական զարգացման ծրագրում:
Նա պարզաբանել է, որ էլեկտրոնային մասնաճյուղում, որը հագեցված է հաճախորդներին անհրաժեշտ բոլոր անհրաժշտ սարքավորումներով, չի լինի սպասարկող անձնակազմ, բացառությամբ մենեջերի, ով, ամենայն հավանականությամբ, կլինի երիտասարդ մասնագետ կամ նույնիսկ ուսանող:
Իսկ ֆինանսական սուպերմարկտներում, որոնք նույնպես նորամուծություն են Հայաստանի բանկային շուկայում, կներկայացվի ֆինանսական պրոդուկտների մի ամբողջ շարք, այդ թվում նաև ապահովագրության վկայագրեր:
«Այսպիսով, մեր մասնաճյուսերը, ըստ էության, բաժանված կլինեն երկու կատեգորիաների – ֆինանսական սուպերմարկետների և վաճառքի կետերի»,-ընդգծլ է Ա.Օսիպյանը:
Նա նաև տեղեկացրել է, որ բանկը մտադիր է մեկ ամսից նոր մասնաճուղ բացել Չարենցավանում, իսկ մինչև տարեվերջ - ևս երկու մասնաճյուղ: Ընթացիկ տարում բանկը մասնաճյուղ բացեց նաև Ավան-Առինջ համայնքում: Բանկը մտադիր է իր ներկայությունն ապահովել երկրի ողջ տարածքում:
2014 թվականին բանկը բացել է 2 մասնաճյուղ, տարեվերջին մասնաճյուղերի ցանցը հասցնելով 49-ի, իսկ 2015-ին մասնաճյուսերի թիվը հասել է 50-ի, որից 23-ը տեղակայված է շրջաններում:
Ըստ վերջին տվյալների, ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ մեծամասնական բաժնետերերն են`«Ֆլեշ» ընկերությունը (Նախագահ Բարսեղ Բեգլարյան)` 64,24%, ՎԶԵԲ` 25% + 1 բաժնետոմս, Rural Impulse Fund II-ը (Ickofin Investment Management-Incofin IM խմբի անդամ)`10%: (ՀՀ դրամի հաշվարկային փոխարժեքը 31.12.2014թ. կազմել է 474,97 դրամ/դոլար, 03.31.2015թ-ի դրությամբ` 471,13 դրամ/դոլար):то же время идея снижения пенсий и повышения налогов, естественно, не пользуется поддержкой населения.