ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ մտադիր է մինչև 2015 թվականի ավարտն ակտիվացնել համագործակցությունը միջազգային կառույցների հետ և մինչև տարեվերջ այդ կառույցներից ներգրաված միջոցների մասնաբաժինը բանկի պարտավորություններում հասցնել 70%-ի: Այս մասին Բանկի բաժնետրերի ընդհանուր ժողովում հայտարարել է Վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը:
«2014 թվականի արդյունքներով, արտաքին և ներքին աղբյուրներից ներգրաված միջոցների հարաբերակցոթյունը կազմում էր 50/50: Այժմ այդ հարաբերակցությունը պետք է կազմի 60/40, իսկ տարեվերջին` 70/30»,-ճշգրտել է Ա.Օսիպյանը:
Նա հաղորդել է, որ բանկի պարտավորությունների կառուցվածքում միջազգային կառույցներից և Հայաստանի ոչ ռեզիդենտ բանկերից ներգրաված միջոցների մասնաբաժինը 2014 թվականի վերջին կազմել է 30.4% կամ 40.4 մլրդ.դրամ, տարեկան կտրվածքով աճելով 40%: Բանկի ընդհանուր պարտավորությունները տարվա արդյունքներով կազմել են 116.7 մլրդ.դրամ, տարեկան աճը` 10.5%:
Մեկնաբանլով ԱրմԻնֆո-ի հարցը, թե ինչու բանկը որոշել է իր ուշադրությունը կենտրոնացնել արտաքին աղբյուրներից ներգրաված միջոցների վրա, Ա.Օսիպյանը պարզաբանել է, որ ներքին աղբյուրներից ներգրաված միջոցներն ավելի զգայուն են արտաքին ցնցումների նկատմամբ, քանի արտաքին աղբյուրներից ներգրաված միջոցները, իսկ տվյալ պահին ցնցումային ռիսկերն աճում են, այդ թվում նաև արտաքին բացասական ճնշումների հետևանքով: «Դրանով մենք փորձում ենք խուսափել ռիսկային միջոցեր ներգրավելուց և ձգտում ենք արտաքին աղբյուրներից ներգրավել երկարաժամկետ կայուն միջոցներ: Ողջ պրոբլեմը ներքին շուկայի ռեսուրսների զգայունության մեջ է»,-ճշգրտել է Ա.Օսիպյանը:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշների, արտաքին աղբյուրներից ներգրաված միջոցների ծավալով ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը գտնվում է առաջատարների տասնյակում, իսկ պարտավորություններում դրանց մասնաբաժնով` առաջատարների հնսգայում: Միջազգային կառուցների հետ համագործակցոթյւոնը խորացնել շնորհիվ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը 2014 թվականին EFSE-ի ներգրավել է 12 մլն դոլար, միկրո և փոքր բիզնեսի վարկավորման նպատակով, OFID - ից` 10 միլիոն դոլար, փոքր և միջին բիզնեսի վարկավորման նպատակով, FMO- ից - 15 մլն.դոլար, բիզնեսի վարկավորման նպատակով: Դրա հետ մեկտեղ բանկը շարունակել է համագործակցույթունը ՎԶԵԲ-ի, EBD-ի, KfW-ի, Համաշխարհային բանկի, «Incofin Investments Management» կազմակերպության, «Green for Growth Found» հիմնադրամի հետ: Միևնույն ժամանակ, Commerzbank AG հետ ներդրել է առևտրի ֆինանսավորման գործիքներ, ինչպես նաև գործընկերային հարաբերություններ հաստատել իտալական BANCA POPOLARE DI SONDRIO բանկի հետ:
Ըստ վերջին տվյալների, Բանկի մեծամասնական բաժնետերերն են`«Ֆլեշ» ընկերությունը (Նախագահ Բարսեղ Բեգլարյան)` 64,24%, ՎԶԵԲ` 25% + 1 բաժնետոմս, Rural Impulse Fund II-ը (Ickofin Investment Management-Incofin IM խմբի անդամ)`10%: (ՀՀ դրամի հաշվարկային փոխարժեքը 31.12.2014թ. կազմել է 474,97 դրամ/դոլար, 03.31.2015թ-ի դրությամբ` 471,13 դրամ/դոլար):