Բորսայական հարթակում երկու շաբաթ անընդմեջ տեղի ունեցած գործարքների հսկայական ծավալներն էլ ավելի ամրապնդեցին դրամը: Հունիսի 22-26-ը Հայաստանում բորսայական արտարժությաին հարթակի ծավալներն իջել են 20.4%, շարունակելով արձանագրել խոշոր գործարքներ, իսկ միջբանկում ծավալները նվազել են 65%: Արդյունքում, հունիսի 22-ին դրամի փոխարժեքը նախորդ շաբաթվա 473.5 դրամից իջավ մինչև 473 դրամ/դոլար ցուցանիշ, պահպանվելով այդ մակարդակում մինչև հունիսի 26-ը ներառյալ:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, հաշվետու շաբաթվա ընթացքում «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում արտարժույթով գործարքների ծավալը կազմելէ 19.580 մլն.դոլար, 472.94 դրամ/դոլարմիջինփոխարժեքով, ընդորում, բորսան գործել է ամեն օր, առավելագոյն ցուցաշն արձանագրելով երկուշաբթի պրը: Իսկարտարժույթիմիջբանկային շուկայումիրականացվածգործարքներիծավալըկազմելէ700 հազ դոլար, 472.96 դրամ/դոլարմիջին փոխարժեքով:
Աղբյուրի համաձայն, հունիսի 22-26-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում (գործարքները հաճախորդների հետ) բանկերի կողմից գնվել է 67.96 մլն.ԱՄՆ դոլար (շաբաթվա անկումը`24%), 472.06 դրամ մեկ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով և վաճառվել է 93.66 մլն ԱՄՆ դոլար (շաբաթվա անկումը`7%), 473.47 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 9.26 մլն.եվրո, 532.56 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով (շաբաթվա աճը`16%) և վաճառվել է 15.5 մլն. եվրո (շաբաթվա աճը`66.7%), 534.77 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում բանկերի կողմից գնվել է 1 030 մլն. ռուբլի (շաբաթվա աճը`1.7%), 8.65 դրամ/ռուբլի միջին փոխարժեքով և վաճառվել է 177.1 մլն.ռուբլի (շաբաթվա աճը`3.5%) 8.82 դրամ/ռուբլի միջին փոխարժեքով:
Հունիսի 15-22-ը Հայաստանի բանկերի կողմից ՀՀ դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 34.4 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 31.4 մլն ԱՄՆ դոլար: Նախորդ շաբաթվա համեմատ ՀՀ դրամով վարկերի ծավալը աճել է 1.87%, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը նվազել է 4%:
Հիշեցնենք, որ 2014 թվականի վերջին ամիսներին Հայաստանի արժույթի շուկայում դիտվեց փոխարժեքի կտրուկ աճ, հատելով 570 դրամ/դոլարի սահմանագիծը: Հայաստանի արտարժույթի մանրածախ շուկայում դրամը դոլարի նկատմամբ հոկտեմբերից մինչև դեկտեմբերի 17-ը ներառյալ արժեզրկվեց 45%, այնուհետև, դեկտեմբերի 18-20-ն արժեվորվեց 25%, իսկ դեկտեմբերի 22-ին կրկին սկսեց արժեզրկվել: Դեկտեմբերի 27-ին դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ կազմեց 470 դրամ/դոլար, եվրոն` 574 դրամ / եվրո, ռուսական ռուբլին` 8.7 դրամ /ռուբլի: Բորսայում մեկ տարում իրականացվել է 744.5 մլն. դոլարի արտարժութային գործարք, ընդորում, ամսականծավալներովաչքիէընկելնոյեմբերը (117 մլն.դոլար): Տարվա ընթացքում բորսայում արտարժույթի փոխարժեքը 407.14 դրամ/դոլարից ցատկեց մինչև 560 դրամ/դոլար, դեկտեմբերի 27-ին իջնելով մինչև 470 դրամ/դոլար: 2014 թվականին ՀՀ դրամը ԱՄՆ դոլարի նկատմամբ ընդհանուր հաշվով արժեզրկվեց 40%, հաշվի առնելով դեկտեմբերի 17-ի` 570 դրամ առավելագույն և հուլիսի` 406 դրամ նվազագույն սահմանաչափերը: 2015 թվականի հունվար-մայիսին Հայաստանի արտարժույթի մանրածախ շուկայում դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ 477 դրամից աճեց մինչև 479 դրամ/դոլար, եվրոյի նկատմամբ` 571.5 դրամից նվազել է մինչև 524 դրամ/եվրո, իսկ ռուբլու նկատմամբ` 8.2 դրամից աճեցմինչև 9.2 դրամ/ռուբլի: Հինիսին արձանագրվեց ԱՄՆ դոլարի և ռուսական ռուբլու նկատմամբ ՀՀ դրամի ամրապնդում, հունիսի 26-ին համապատասխանաբար արձանագրելով` 473.5 դրամ/դոլար, 8.8 դրամ/ռուբլի, իսկ եվրոյի նկատմամբ դրամն արժեզրկվեց – 530 դրամ/եվրո: