Հինգշաբթի, 2 Հուլիսի 2015 17:20

Հայաստանի դրամական բազան 2015 թվականի մայիսին աճել է 6,6%, արտարժութային պահուստների հաշվին

Հայաստանի դրամական բազան 2015 թվականի հունիսի 1-ին կազմել է 862.2 մլրդ.դրամ, ավելանալով մայիսին`6.6% (տարեկան աճը` 14.5%):

Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, դրամական բազայի մայիսյան  աճը պայմանավորված էր, հիմնականում, արտարժույթով պահուստների - 53% աճով (տարեկան աճը`2.5%), մինչև 176.5 մլրդ.դրամ (դրամական բազայի 20.5% -ը), ինչպես նաև ՀՀ ԿԲ դուրս կանխիկ միջոցների 2,6% ա-ով (տարեկան անկումը` 6.7%), մինչև 367.3 մլրդ դրամ (դրամական բազայի 42.6% -ը): Միևնույն ժամանակ, դրամական պաշարները մայիսին նվազել են 4,9% (տարեկան աճը` գրեթե կրկնակի անգամ), մինչև 314.4 մլրդ.դրամ (դրամական բազայի 36.5 %-ը):

Դրամական բազայի կառուցվածքը Հայաստանի զուտ միջազգային պահուստները հունիսի 1-ին կազմել են 447.5 մլրդ դրամ, ամսական աճը` 11,9% (տարեկան անկումը` 11,7%): Ներքին ակտիվները կազմել են 414.7 մլրդ.դրամ, մայիսի աճը`1.3% (տարեկան աճը`գրեթե 2 անգամ): Դրանց կառուցվածքում կառավարության հանդեպ պահանջները գտնվում են  մինուս 156.9 մլրդ դրամ մակարդակում, մինուսի` 5.5% կրճատումով (տարեկան խորացումը` 10,6%): Բանկերի հանդեպ պահանջները կազմել են 255.6 մլրդ դրամ, ապրիլի անկումը` 4,5% (տարեկան աճը` մոտ 2 անգամ): Բանկրի հանդեպ պահանջների կառուցվածքում ռեպո գործարքների ծավալը կազմել է 170,5 մլրդ դրամ, ամսական անկումը` 7.9% (տարեկան աճը` գրեթե 5.5 անգամ): (ՀՀ դրամի հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 31.05.2015թ. դրությամբ կազմել է 478,54 դրամ/դոլար):