Հայաստանի դրամական զանգվածը 2015 թվականի հունիսի 1-ին կազմել է 1.679 տրլն. դրամ, մայիսին ավելանալով 2,6%: Տարեկան կտրվածքով Հայաստանի դրամական զանգվածն աճել է 6,6%: Հիշեցնենք, որ դրամական զանգվածի 2015-ի ապրիլին ավելացել էր 2,7%, 2014-ի մայիսի 1-ի ցուցանիշի համեմատ նվազելով 3.7%: Այս ցուցանիշի մայիսի տվյալները դռ չեն հրապարակվել:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, դրամական նզանգվածի մայիսյան աճը հիմնականում պայմանավորված էր դոլարային ավանդների 4.4% աճով (տարեկան աճը`19%), մինչև 896 մլրդ դրամ (դրամական զանգվածի 52.5%-ը), ինչպես նաև կանխիկ դրամաշրջանառության 3.3% աճով (տարեկան անկումը` 8,5%), մինչև 312,8 մլրդ դրամ (դրամական զանգվածի 18,6%-ը): Միևնույն ժամանակ, դրամային ավանդները մեկ ամսում նվազել են 0,2% (տարեկան անկումը`1,9%), մինչև 470 մլրդ.դրամ (դրամական զանգվածի 28%-ը):
Դրամային ավանդների կառուցվածքում ցպահանջ ավանդները մայիսին աճել են 1,9% (տարեկան անկումը` 4,3%), մինչև 182.9 մլրդ դրամ: Ժամկետային դրամային ավանդները մկ ամսում նվազել են 1,4% (տարեկան անկումը` 0,3%), մինչև 287,2 մլրդ դրամ: Արտարժութային ավանդների վերաբերյալ տեղեկատվույթունը դեռ չի հրատարակվել:
Զուտ արտաքին ակտիվները հունիսի 1-ին, պահպանել են մինուսային` 376.2 մլրդ դրամ մակարդակը, մայիսին կրճատվելով 8,9%, իսկ տարեկան առումով մինուսի 68.4% խորացումով:
Ներքին ակտիվները մայիսին ավելացել են 0,3% (տարվա աճը`14.3%), մինչև 2.055 տրլն. դրամ: (ՀՀ դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ 31.05.2015 թ.դրությմամբ կազմել է 478,54 դրամ/դոլար):
RUB | 4.73 | -0.02 |
USD | 382.65 | -0.07 |
EUR | 442.76 | -1.39 |
GBP | 502.42 | -1.81 |
CAD | 273.11 | -1.10 |
JPY | 24.83 | -0.03 |
CNY | 53.79 | -0.02 |
CHF | 477.00 | -1.40 |

