Հայաստանի բանկային համակարգի վարկային ներդրումները 2015 թվականի մայիսին նվազել է 1.2%, հունիսի 1-ին կազմելով 2.052 տրլն.դրամ: Տարեկան կտրվածքով աճը կազմել է 10.8%: Առանց երկարաձգված և ժամկետանց վարկերի, վարկային ներդրումները կազմել են 1,890 տրլն.դրամ:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, դրամով վարկավորոմը մայիսին նվազել է 1,6%, մինչև 631.7 մլրդ.դրամ կամ ընդհանուր ծավալի 33.4%-ը (առանց երկարաձգված և ժամկետանց վարկերի), իսկ արտարժույթով վարկերը`1%, մինչև 1,258 տրլն.դրամ կամ 66,6% (առանց երկարաձգված և ժամկետանց վարկերի): Տարեկան կտրվածքով դրամով վարկերը նվազել են 3%, իսկ արտարժույթով վարկերն աճել են 17,6%:
Ըստ աղբյուրի, այդ դրամով վարկերի տոկոսադրույքները մայիսին կազմել է 17.66%, ապրիլի`17.05%-ի և նմախորդ տարվա 17%-ի փոխարեն: (ՀՀ դրամի փոխարժեքը 31.05.2015թ. դրությամբ կազմել է 478,54 դրամ/դոլար):