Ժամկետանց վարկերի ծավալը Հայաստանի բանկերում տարեկան կտրվածքով աճել է 44.2%, 2015 թվականի հունիսի 1-ին կազմելով 40.1 մլրդ դրամ: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, մայիսին արձանագրվել է 0.3% անկում: Ժամկետանց վարկրի մասնաբաժինը ընդհանուր վարկային պորտֆելում մայիսին կազմել է 1,9%, նախորդ տարվա 1,5%-ի և ապրիլի`2%-ի փոխարեն:
Միևնույն ժամանակ, երկարաձգված վարկերի ծավալը կազմել է 122.4 մլրդ դրամ, տարեկան աճը` 17.6%, իսկ մայիսի անկումը` 2.1%: Ընդ որում երկարաձգված վարկերի մասնաբաժինը կազմել է 6%, նախորդ տարվա 5.6%-ի փոխարեն, իսկ ամսական առումով մնացել է անփոփոխ:
Ժամկետանց վարկրի պորտֆելում առյուծի բաժինը կազմում են կարճաժամկետ վարկերը` 67,8%, իսկ մնացած 32.2% - ը կազմում են երկարաժամկետ վարկերը: Բացարձակ մեծույթունը համապատասխանաբար կազմել է`27,2 մլրդ դրամ և 12.9 մլրդ դրամ: Երկարաձգված վարկերում պատկերը հակառակն է. Երկարաժամկետ վարկերը կազմել են 68.4% -ը կամ 83,8 մլրդ դրամ, իսկ կարճաժամկետ վարկրը` 31.6% կամ 38.6 մլրդ դրամ:
Հայաստանի բանկային համակարգի վարկային ներդրումները 2015 թվականի մայիսին նվազել են 1.2%, հունիսի 1-ին կազմելով 2.052 տրլն դրամ: Տարկան կտրվածքով ճը կազմել է 10,8%: Առանց երկարաձգված և ժամկետանց վարկերի, բանկերի վարկային ներդրումները կազմել են 1,890 տրլն.դրամ: Բանկերի վարկային պորտֆելի կառուցվածքում (առանց երկարաձգված և ժամկետանց վարկերի), երկարաժամկետ վարկերի մասնաբաժինը կազմել է 84.8%, իսկ կարճաժամկետ վարկերի մասնաբաժինը` 15.2%: (ՀՀ դրամի հաշվարկային փոխարժեքը 05.31.2015 կազմել է 478,54 դրամ/դոլար):