Հայկական բանկերի կողմից ներգրավված ավանդների ծավալը 2015 թվականի մայիսին աճել է 2.4%, հունիսի 1-ին կազմելով 1.801 տրլն դրամ, տարեկան աճը` 10.4%:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, մայիսի աճը հիմնականում ապահովել են արտարժույթով ավանդները: Արտարժութային ավանդները մեկ ամսում 3%, մինչև 1,267 տրլն.դրամ, իսկ դրամային ավանդները` 0,9%, մինչև 533,7 մլրդ դրամ: Արտարժութային ավանդների մասնաբաժինը բանկային ընդհանուր ավանդների կառուցվածքում ավանդաբար գերակշռում է` 70.4% և 29.6% համամասնությամբ: Տարեկան աճը պայմանավորված է արտարժույթով ավանդների 12.8% և դրամով ավանդների`5.7% աճով:
Աղբյուրի ամաձայն, բանկերի կողմից ներգրավված միջոցների կառուցվածքում ռեզիդենտների մասնաբաժինը կազմել է 76.5% կամ 1,378 տրլն.դրամ, մայիսի աճը`2,6%, իսկ տարեկան աճը`12,4%: Ոչ ռեզիդենտների մասնաբաժինը կազմլ է 23.5% կամ 422,8 մլրդ դրամ, ամսվա աճը`1.7% տարեկան կտրվածքով`4,5%:
Ռեզիդնտների ավանդների կառուցվածքում ցպահանջ ավանդները կազմել են 29.4% կամ 404,8 մլրդ դրամ, իսկ ժամկետային ավանդները`70.6% կամ 973,4 մլրդ դրամ: Առաջինը մայիսի աճել է 7.4%, տարեկան աճը` 8.5%, իսկ երկրորդը, համապատասխանաբար` 0.7% և 12,2%:
Բնակչության ավանդները Հայաստանի բանկերում հունիսի 1-ին կազմել են 926.6 մլրդ. դրամ, մայիսի աճը`1.7%, տարեկան կտրվածքով աճը`9,6%:
Ըստ վիճակագրության, դրամային ավանդների տոկոսադրույքները մայիսին կազմել են 15.26%, ապրիլի` 13.26% -ի և նախորդ տարվա` 10.18%-ի փոխարեն: (ՀՀ դրամի փոխարժեքը 31.05.2015թ.դրությամբ կազմել է 478,54 դրամ/դոլար):
RUB | 4.71 | -0.01 |
USD | 382.52 | -0.09 |
EUR | 442.73 | 0.36 |
GBP | 502.55 | -0.96 |
CAD | 272.64 | -0.28 |
JPY | 24.80 | -0.02 |
CNY | 53.73 | -0.01 |
CHF | 476.96 | 2.32 |

