Հինգշաբթի, 16 Հուլիսի 2015 20:54
Ալինա Հովհաննիսյան

Հատուկ վարկային ծրագիր` նախատեսված փոքր այգեգործության համար

 ՙԱմերիա՚  կառավարման խորհրդատվական ծառայությունը հաջողությամբ ավարտել է ՙՏնտեսական մոդելավորում և իրագործելիություն՚  ծրագիրը, որի հիմնական խնդիրն է  փոքր այգեգործության զարգացմանը խթանելու միջոցով նպաստել Հայաստանի գյուղական շրջաններում աղքատության մակարդակի նվազեցմանը: 
 
Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են ՙԱմերիա՚ ընկերությունների խմբում, 
ՙՏնտեսական մոդելավորում և իրագործելիություն՚ ծրագիրն իրականացվել է ՀՀ Կառավարության աշխատակազմի ՙյուղական տարածքների տնտեսական զարգացման՚ Ծրագրերի իրականացման գրասենյակ Պետական հիմնարկի ՙյուղական կարողությունների ստեղծման՚ ծրագրի շրջանակներում: 
Ծրագրի իրականացման ընթացքում ընտրվել է Հայաստանի հողակլիմայական  պայմաններում առավել արդյունավետ և եկամտաբերության մեծ ներուժ ունեցող  պտուղների և ընկուզավորների 7 տեսակ, մասնավորապես` խաղող, խնձոր, ծիրան, դեղձ, սալոր, ընկույզ և տանձ, որոնց համար մշակվել է համապատասխան վարկային պրոդուկտ:   Ծրագրի շրջանակներում մշակվել են ֆինանսական մոդելներ նշված պտղատեսակներից յուրաքանչյուրի համար, որոնց միջոցով ֆինանսական կազմակերպությունները կկարողանան գնահատել վարկավորման նպատակահարմարությունը: 
 
ՙյուղական տարածքների տնտեսական զարգացման՚ Ծրագրերի իրականացման գրասենյակի ՖԿ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Հարությունյանը նշում է, որ նոր վարկային ծրագիրի նպատակն է ավելացնել մանրածավալ արտադրողների կարողություններն ու եկամուտները, այգեգործական (պտղի և ընկույզի) արժեքային շղթայի աջակցության միջոցով: Նա մասնավրապես նշել է. ՙՎարկային պրոդուկտը մշակելիս հաշվի են առնվել վարակավորման ոլորտի տնտեսավարողների իրական կարիքները, պտղատեսակների կենսաբանական փուլերի առանձնահատկությունները և դրանցով թելադրվող ֆինանսական պահանջները: Հաշվի են առնվել նաև պտղաբուծության բնագավառում պահանջարկի ուսումնասիրության, արտադրության, պահեստավորման, սեփական վերամշակման, իրացման մեծածավալ շրջանառության արժեշղթայի պայմանները: Ակնկալում ենք, որ երկարաժամկետ վարկային ծրագրի իրագործումը դրական ազդեցություն կունենա ոլորտի տնտեսավարողների ֆինանսական կարողությունների ընդլայնման և ապրանքային արտադրության աճի վրա` նպաստելով գյուղական աղքատության նվազմանը, իսկ քաղված դասերն ու դրական արդյունքները հետագայում կօգտագործվեն պտղաբուծության ոլորտում իրականացվելիք մյուս ծրագրերում՚:
 
Նշենք, որ 2010թ.-ից ի վեր, ըստ ՀՆԱ-ում և դրա աճում ունեցած մասնաբաժնի, ՀՀ տնտեսության առաջատար ճյուղը գյուղատնտեսությունն է, որն ապահովում է աշխատատեղերի 45%: Միևնույն ժամանակ, նշենք, որ Հայաստանում փոքր այգեգործությամբ զբաղվում են առավելապես Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Լոռու, Տավուշի և Վայոց ձորի մարզերում: Հանրապետությունում գոյություն ունեցող ֆերմերային տնտեսությունների շուրջ 70%  փոքր է (միջինում 1.3 հա հողատարածք): Հենց այս թիրախային խմբին է միտված «Տնտեսական մոդելավորում և իրագործելիությունե ծրագիրը, որը նախատեսված է մասնավորապես Հայաստանի համեմատաբար բարձրադիր գոտիներում ապրող գյուղացիների համար, ովքեր տնօրինում են մինչև 3հա հողատարածք:
 
Նշենք, որ ՙԱմերիա՚ ընկերությունների խմբի անդամ ՙԱմերիա՚ ՓԲԸ-ն Հայաստանում խորհրդատվական առաջատար կազմակերպություն է, իրականացնում է լայնածավալ աշխատանքներ կորպորատիվ վերակազմավորման, միաձուլումների և ձեռքբերումների, իրավաբանական խորհրդատվության, ուղղակի և պորտֆելային ներդրումների, կորպորատիվ կառավարչական խորհրդատվության, պետական կառավարման ու բարեփոխումների և այլ ոլորտներում: ՙԱմերիա՚ ՓԲԸ մաս կազմող կառավարման խորհրդատվական ծառայությունը մասնագիտացված է ռազմավարության, գործառնական, մարքեթինգի, կորպորատիվ ֆինանսների, մարդկային ռեսուրսների կառավարման, հետազոտությունների և հանրային հատվածի խորհրդատվության ոլորտներում :