
Վաղը պաշտոնապես կհայտարարվի Orange Armenia հեռահաղորդակցության օպերատորի` որպես առանձին իրավաբանական անձ Ucom ընկերությանը վաճառքի մասին: Կկայանա մամուլի ասուլիս, որի ընթացքում ֆրանսիական ընկերության ներկայացուցիչները պաշտոնապես կհայտարարեն այդ մասին:
ԱրմԻնֆո-ի տվյալներով, Ucom ընկերությանը, որն աֆիլացված պատկանում է Հայաստանի խոշորագույն օլիգարխներից մեկին` ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին, կանցնի նաև «Orange-Armenia» բրենդը:
Հիշեցնենք, որ 2007 թվականին հիմնադրված Ucom-ը գերիշխող դիրք ունի Հայաստանի IP հեռուստատեսությնա շուկայում, և մոտ մեկ տարի առաջ ընկերությունը ձեռք բերեց բջջային օպերատորի ծառայություններ տրամադրելու լիցենզիա և, նույնիսկ, իր վրա գրանցեց «011» կոդը:
Շուկայի անկախ դիտորդների կարծիքով, ֆրանսիական ընկերության հեռանալը Հայաստանից էապես կհարվածի երկրի ներդրումային դիրքին, քանի որ, մասնագետների տվյալներով, Orange-Armenia-ն գտնվում էր ոչ այնքան բարենպաստ մրցակցային պայմաններում, ինչի առնչությամբ նրա շահութաբերությունն անմխիթար վիճակում էր:
ԱրմԻնֆո ԼԳ պատրաստած «Հայաստանի առևերասպասարկման ձեռնարկությունների ռենքինգի» տվյալներով, 2013 թվականի արդյունքներով Orange-Armenia ընկերության վնասը կազմել է 3,8 մլրդ դրամ, իսկ կուտակված վնասը` 12.4 մլրդ դրամ: Իսկ Ucom ընկերության զուտ շահույթը 2013 թվականի արդյունքներով կազմել է 884.2 մլն դրամ` գրեթե 7 անգամ տարեկան աճով (բացասական մակարդակից): Orange Armenia-ն Հայաստանի շուկայում աշխատում է 2009 թվականինոյեմբեի 5-ից, իսկ Ucom-ը հիմնադրվել է 2007 թվականին:
RUB | 4.73 | 0.00 |
USD | 382.54 | 0.06 |
EUR | 441.83 | 1.56 |
GBP | 501.40 | 1.12 |
CAD | 271.06 | -0.26 |
JPY | 24.95 | 0.07 |
CNY | 53.72 | 0.02 |
CHF | 473.91 | 1.25 |

