Չորեքշաբթի, 22 Հուլիսի 2015 19:14
Ալինա Հովհաննիսյան

«Թեժ ամառե ավանդի շնորհիվ «Անելիք Բանկըե 1700 մարդով ավելացրել է ավանդատուների բանակը

«Թեժ ամառե ավանդի շնորհիվ «Անելիք Բանկըե 1700 մարդով ավելացրել է ավանդատուների բանակը

«Թեժ ամառե ավանդի շնորհիվ «Անելիք Բանկնե էապես ավելացրել է ավանդատուների բանակը և ավանդների պորտֆելը: Հուլիսի 22-ին «Անելիք Բանկիե «Թեժ ամառե ավանդատեսակում ավանդ ներդրած ավանդատուների միջև  խաղարկության ժամանակ այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է բիզնեսի զարգացման գծով բանկի վարչության նախագահի տեղակալ Հայկ Մկրտչյանը:

«Նախորդ տարի մենք անցկացրել ենք համանման խաղարկություններ, սակայն այսօրվա արդյունքները մեզ, անշուշտ, ավելի են ուրախացրել: Այս տարի միայն «Թեժ ամառե ավանդը հաճախորդների բազան համալրել է 1700 ավանդատուով, ինչը, իմ կարծիքով, վատ արդյունք չէ: Այդ ցուցանիշները հերթական անգամ հաստատում են հաճախորդների աճող վստահությունը: Իսկ նման ակցիաների անցկացումն «Անելիք Բանկիե ավանդների բազայի ավելացման արդյունավետ միջոց էե, - հավելել է Հ.Մկրտչյանն ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում:

15 ավանդատուներ շահեցին բազմատեսակ կենցաղային տեխնիկա,  իսկ գլխավոր մրցանակը՝ 2 անձի համար նախատեսված ուղեգիրը դեպի Կրետե կղզի,  շահեց Հեղինե Մարգարյանը։ Ընդհանուր առմամբ խաղարկությանը մասնակցել են շուրջ 1700 ավանդատու: Խաղարկությունն իրականացվել  է նախօրոք ընտրված հանձնաժողովի անդամների, ավանդատուների և լրատվամիջոցների ներկայությամբ:

Խաղարկությանը մասնակցեցին այն ավանդատուները, ովքեր  սույն թվականի ապրիլի 22-ից մինչև 2015 թվականի հուլիսի 15-ը ներառյալ ներդրել են նվազագույնը 500 հազար ՀՀ դրամ կամ 1000 ԱՄՆ դոլար ավանդ և որոնց ավանդի մնացորդը հուլիսի 15-ի դրությամբ նույնպես կազմել է նվազագույնը 500 հազար ՀՀ դրամ կամ 1000 ԱՄՆ դոլար: «Թեժ ամառե ավանդի տարեկան տոկոսադրույքը դրամային համարժեքով սահմանվել էր 18,5:-ի մակարդակում, իսկ դոլարային` 8,5%։ 

ԱրմԻնֆո ԼԳ պատրաստած «Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշիե տվյալների համաձայն, նոր ավանդատեսակների շնորհիվ «Անելիք Բանկինե հաջողվել է  30%-ով ավելացնել ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների պորտֆելը, ինչն իր հերթին թույլ է տվել 2015 թվականի առաջին եռամսյակում ավանդային պորտֆելը 2014 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացնել ավելի քան 24%-ով: Հատկապես ուշագրավ է հաճախորդների բազայի 40% տարեկան աճը` մինչև ավելի քան 76 հազար հաճախորդ, ինչը վկայում է բանկի նկատմամբ վստահության աճի մասին: 2015 թվականին «Անելիք Բանկըե կտոնի հիմնադրման 25-ամյակը, և այդ տարիների ընթացքում բանկին հաջողվել է արձանագրել զգալի նվաճումներ: Այսպես, 2014 թվականի վերջին բանկի ավանդների պորտֆելը հասել է 51.2 մլրդ դրամի, որից շուրջ 40 մլրդ դրամ ֆիզիկական անձանց միջոցներ են:

Նշենք, որ որպես «Անելիք Բանկիե միանձնյա սեփականատեր հանդես է գալիս լիբանանյան Credit Bank S.A.L., որը 2013 թվականի 4-րդ եռամսյակում իր բաժնեմասը 89,95%-ից ավելացրեց մինչև 100%: