
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայական հարթակում գործարքների ծավալների աստիճանաբար աճը դրամին զսպում է արժեզրկումից: Այսպես, հուլիսի 20-24-ը բորսայական արտարժութային գործարքների ծավալն աճել է 25%, գրեթե 9 անգամ գերազանցելով արտարժույթի միջբանկային շուկայի ծավալները, որոնք կրճատվել են 2.5 անգամ: Արդյունքում, հուլիսի 3-ից մինչև 18-ը տեղի ունեցող դրամի արժեզրկումը` 474-ից մինչև 481 դրամ արժեզրկումը հաջորդ շաբաթ փոխարինվեց արժեվորումով, հուլիսի 24-ին ձևավորվելով 477.5 դրամ/դոլար փոխարժեռք:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, հուլիսի 20-24-ը «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում արտարժույթով գործարքների ծավալը կազմելէ 9.350 մլն.դոլար, 479.64 դրամ/դոլարմիջինփոխարժեքով, ընդորում, բորսան գործել է ամեն օր, առավելագույն ցուցանիշն արձանագրելով երեքշաբթի և չորեքշաբթի օրերին, համապատասխանաբար կազմելով 3.1 մլն.դոլար և 2.150 մլն.դոլար: Իսկարտարժույթիմիջբանկային շուկայումիրականացվածգործարքներիծավալըկազմելէ1.1 մլն դոլար, 480.25 դրամ/դոլարմիջին փոխարժեքով: Շաբավա ընթացքում միջբանկային շուկայում փոխարժեքն աննշան չափերով բարձրացավ, իսկ բորսայում, հակառակը, իջավ:
Աղբյուրի համաձայն, հունիսի 20-24-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում (գործարքները հաճախորդների հետ) բանկերի կողմից գնվել է 62.811 մլն.ԱՄՆ դոլար (շաբաթվա անկումը`20%), 478.91 դրամ մեկ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով և վաճառվել է 70.846 մլն ԱՄՆ դոլար (շաբաթվա անկումը` 21%), 480.39 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 7.291 մլն.եվրո, 519.63 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով (շաբաթվա անկումը`24%) և վաճառվել է 12.976 մլն. եվրո (շաբաթվա անկումը`13%), 525.21 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում բանկերի կողմից գնվել է 1 041 մլն. ռուբլի (շաբաթվա անկումը`16.6%), 8.32 դրամ/ռուբլի միջին փոխարժեքով և վաճառվել է 186.2 մլն.ռուբլի (շաբաթվա անկումը`30%) 8.47 դրամ/ռուբլի միջին փոխարժեքով:
Հուլիսի 13-19-ը Հայաստանի բանկերի կողմից ՀՀ դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 31.9 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 34.8 մլն ԱՄՆ դոլար: Նախորդ շաբաթվա համեմատ ՀՀ դրամով վարկերի ծավալն աճել է 8.5%, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը նվազել է 15.7%:
Հիշեցնենք, որ 2014 թվականի վերջին ամիսներին Հայաստանի արժույթի շուկայում դիտվեց փոխարժեքի կտրուկ աճ, հատելով 570 դրամ/դոլարի սահմանագիծը: Հայաստանի արտարժույթի մանրածախ շուկայում դրամը դոլարի նկատմամբ հոկտեմբերից մինչև դեկտեմբերի 17-ը ներառյալ արժեզրկվեց 45%, այնուհետև, դեկտեմբերի 18-20-ն արժեվորվեց 25%, իսկ դեկտեմբերի 22-ին կրկին սկսեց արժեզրկվել: Դեկտեմբերի 27-ին դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ կազմեց 470 դրամ/դոլար, եվրոն` 574 դրամ / եվրո, ռուսական ռուբլին` 8.7 դրամ /ռուբլի: Բորսայում մեկ տարում իրականացվել է 744.5 մլն. դոլարի արտարժութային գործարք, ընդ որում, ամսական ծավալներով աչքի է ընկել նոյեմբերը (117 մլն.դոլար): Տարվա ընթացքում բորսայում արտարժույթի փոխարժեքը 407.14 դրամ/դոլարից ցատկեց մինչև 560 դրամ/դոլար, դեկտեմբերի 27-ին իջնելով մինչև 470 դրամ/դոլար: 2014 թվականին ՀՀ դրամը ԱՄՆ դոլարի նկատմամբ ընդհանուր հաշվով արժեզրկվեց 40%, հաշվի առնելով դեկտեմբերի 17-ի` 570 դրամ առավելագույն և հուլիսի` 406 դրամ նվազագույն սահմանաչափերը: 2015 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի արտարժույթի մանրածախ շուկայում դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ 477 դրամից իջավ մինչև 473 դրամ/դոլար, եվրոյի նկատմամբ` 571.5 դրամից մինչև 528 դրամ/եվրո, իսկ ռուբլու նկատմամբ` 8.2 դրամից աճեց մինչև 8.6 դրամ/ռուբլի: Սակայն, հուլիսից դրամն սկսեց արժեզրկվել, հուլիսի 24-ին ԱՄՆ դոլարի նկատմամբ արձանագրելով 477.5 դրամ/դոլար միջին փոխարժեք, միաժամանակ եվրոյի և ռուսական ռուբլու նկատմամբ արժեվորվելով համապատասխանաբար` 523.5 դրամ/եվրո և 8.3 դրամ/ռուբլի մակարդակներոմ: -կ-