ՎՏԲ-Հայաստան Բանկը ՙՅունիստրիմ՚ ընկերության հետ համատեղ 01.08.2015թ.-ից մինչև 01.11.2015թ. ներառյալ անցկացնում է ՙՀաջողակ շահում՚ ակցիան բոլոր այն ֆիզիկական անձանց համար, ովքեր ՙՅունիստրի՚ համակարգով ուղարկում և ստանում են դրամական փոխանցումներ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են բանկի մամուլի ծառայությունում, ակցիայի շրջանակում, բանկի 65 մասնաճյուղերի կամ Զանգերի կենտրոնի միջոցով ուղարկելով կամ ստանալով դրամական փոխանցումներ «Յունիստրիմե համակարգով` ֆիզիկական անձինք հնարավրություն կունենան շահելու ավիատոմս և այցելելու այն երկիրը, որտեղից ստացել կամ որտեղ ուղարկվել է դրամական փոխանցումը:
Ակցիայի մասնակից են դառնում բոլոր այն անձինք, ովքեր ակցիայի անցկացման ժամանակահատվածում «Յունիստրիմե համակարգով ՎՏԲ-Հայաստան Բանկի 65 մասնաճյուղերի կամ Զանգերի կենտրոնի միջոցով ուղարկել և/կամ ստացել են առնվազն 3 դրամական փոխանցում` նվազագույնը 1000 ԱՄՆ դոլարի կամ դրան համարժեք ՀՀ դրամի, եվրոյի, ՌԴ ռուբլու չափով:
Ակցիայի ավարտին նշված ժամանակահատվածում քանակով և ծավալով ամենաշատ դրամական փոխանցումներ կատարած 100 անձանց միջև կխաղարկվի 5 ավիատոմս դեպի այն քաղաքներ, որտեղ ուղարկվել կամ որտեղից ստացվել է խաղարկության արդյունքում հաղթող ճանաչված հաճախորդների` ամսաթվով վերջին դրամական փոխանցումը:
ՎՏԲ-Հայաստան Բանկում հաճախորդները միշտ կարող են կատարել արագ և վստահելի դրամական փոխանցումներ իրենց նախընտրած երկիր:
Դրամական փոխանցումը ստանալու գործընթացն ավելի պարզեցնելու համար կարելի է օգտվել VTB Transfer ծառայությունից, որի միջոցով հնարավոր է ստանալ փոխանցումն առանց բանկ այցելելու. պետք է ակտիվացնել VTB Transfer ծառայությունը ՎՏԲ-Հայաստան Բանկի թողարկած բոլոր տիպի քարտերի համար կամ ձեռք բերել VTB Transfer քարտ, զանգահարել 87-87 հեռախոսահամարով, նշել փոխանցման կոդը, և գումարը կփոխանցվի ստացողի քարտին ամենակարճ ժամանակահատվածում:
Նոր ակցիայի մասին մանրամասներ կարելի է իմանալ բանկի www.vtb.am կայքում` ՙԱկցիաներ և հատուկ առաջարկներ՚ բաժնում:
«ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկե ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: