Ուրբաթ, 7 Օգոստոսի 2015 15:24
Ալինա Հովհաննիսյան

Ծառայությունների սակագները Հայաստանում 2015 թվականի հուլիսին իջել են 0,1%, իսկ տարեկան աճը կազմել է 3,6%

Ծառայությունների սակագները Հայաստանում 2015-ի հուլիսին իջազել են 0,1%, տարեկան աճը` 3.6%: 2015-ի հունվար-հուլիսին ծառայությունների սակագներո աճել են 1%, տարեկան աճը` 3,7%:

Ինչպես օգոստոսի 7-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության բաժնի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը, 2015-ի հուլիսի կենցաղային բնույթի ծառայություններն էժանացել են 0,2%, տրանսպորտային ծառայոթյունները` 1.9%, բժշկական ծառայությունները` 0.3%, մշակույթի ոլորտի ծառայությունները`0,4%, կրթության ոլորտի`0.1%, հանգստի ոլորտի ծառայույթունները`0.2%: Դրան զուգահեռ, 1.3% աճել են իրավական ու բանկային ծառայությունների սակագները: Բնակարանային և կոմունալ ծառայությունների, սննդի և կապի ծառայությունների սակագները չեն փոխվել:

Հանրապետության ուսումնասիրված քաղաքներից 8-ում ծառայությունների սակագները հուլիսին նվազել են 0.2-0.1% 2-ում աճել են 0,2%, իսկ մեկում չեն փոխվել: Երևանում ծառայությունների սակագները նվազել են 0,1%:

Նշենք, որ Հայաստանի սպառողական շուկայում 2015 թվականի հուլիսին դեֆլյացիան կազմել է 2,2% (տարեկան գնաճը` 4.2%), իսկ հունվար-հուլիսին դեֆլյացիան կազմել է 2.2% (տարեկան դեֆլյացիան`5%):