Երկուշաբթի, 10 Օգոստոսի 2015 14:11

«Անելիք Բանկը» կազմակերպել էր «ԹԵԺ ԱՄԱՌ» ավանդատեսակով Բանկում գումար ներդրած ավանդատուների միջև անցկացված խաղարկության շահողներին նվերների հանձնման արարողություն

«Անելիք Բանկը» կազմակերպել էր «ԹԵԺ ԱՄԱՌ» ավանդատեսակով Բանկում գումար ներդրած ավանդատուների միջև անցկացված խաղարկության շահողներին նվերների հանձնման արարողություն

Օգոստոսի7-ին«Անելիք Բանկի»գլխամասային գրասենյակումտեղիէունեցել«ԹԵԺԱՄԱՌ» ավանդատեսակովԲանկումգումարներդրածավանդատուներիմիջևանցկացվածխաղարկությանշահողներին նվերների հանձնման արարողությունը։

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից, նվերները հանձնել է բանկի վարչության նախագահի տեղակալ-բիզնեսի զարգացման գծով տնօրեն Հայկ Մկրտչյանը: Նա,շնորհավորելով ներկաներին, նրանցէհանձնելընդհանուրթվով16նվերները` 3 հատ պլանշետ, 3 հատ հեռուստացույց, 6 հատ սմարթ հեռախոս, 3 հատ ֆոտոխցիկ, ինչպեսնաևգլխավոր մրցանակը՝ 2 անձի համար նախատեսված ուղեգիր դեպի Կրետե կղզի։

«Անելիք Բանկի անունից ի սրտե շնորհավորում եմ բոլոր շահողներին և, իհարկե, ուղեգրին արժանացած Հեղինե Մարգարյանին: Բոլորին մաղթում եմ հաճույքով օգտվել մեր Բանկի կողմից սիրով տրմադրված նվերներից, իսկ տիկին Հեղինեին մաղթում եմ անմոռաց հանգստյան օրեր: Բազմիցս նշել եմ, որ 2015 թվականը հոբելյանական է Անելիք Բանկի համար, ինչի կապակցությամբ, ընթացիկ տարում, մեր կողմից պարբերաբար անց են կացվում շահավետ ակցիաներ: Դրանցից մեկն էլ «ԹԵԺ ԱՄԱՌ» ավանդատեսակի ավանդատուների նվերների խաղարկությունն էր»,- ասել է «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը:

Նրա խոսքերով, համաձայն ձևավորված ավանդույթի, Բանկի տարբեր ծառայություններից օգտվող հաճախորդների համար, հետագայում ևս անցկացվելու են նվերների խաղարկություններ և այլ գրավիչ ակցիաներ:

ԱրմԻնֆո ԼԳ պատրաստած Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշի տվյալներով, «Անելի Բանկի» ընդհանուր պարտավորությունները տարեկան կտրվածքով ավելացել են 30,1%-ով, 2015 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմելով 74.1 մլրդ դրամ: Դրանց կառուցվածքում շուրջ 66% բաժին է ընկնում հաճախորդների հանդեպ պարտավորություններին, (ց պահանջ և ժամկետային), բացարձակ մեծության տարեկան 29% աճով, հիմնականում,  ժամկետային ավանդների և առավելապես ֆիզիկական անձանց աճի շնորհիվ: Մասնավորապես, ժամկետային ավանդները տարեկան կտրվածքով ավելացել են 31,2%-ով, կազմելով 42.5 մլրդ դրամ, որոնց կառուցվածքում շարունակում են գերակշռել ֆիզիկական անձանց միջոցները, որոնք դրսևորել են տարեկան 35,5% աճ:

Նշենք, որ 2009 թվականի փետրվարից «Անելիք Բանկի» բաժնետեր է դարձել լիբանանյան CreditBank S.A.L.` կապիտալում 51% բաժնեմասով:  2013 թվականի 4-րդ եռամսյակում CreditBank S.A.L. դարձել է  «Անելիք Բանկի» միանձնյա սեփականատեր` իր բաժնեմասն ավելացնելով 89,95%-ից մինչև  100%: Մոսկովյան «ԱնելիքՌու» ԴԲ-ը 2012 թվականի դեկտեմբերին օտարվել էր «Անելիք Բանկից»` հետագայում սեփականության իրավունքը փոխանցելով լիբանանյան Credit Bank S.A.L.-ին: