Հինգշաբթի, 13 Օգոստոսի 2015 15:29
Կարինա Մելիքյան

ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է. առանց կողմերի փոխադարձ համաձայնության գործող վարկային համաձայնագրերի տոկոսադրույքները չեն վերանայվում

ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է. առանց կողմերի փոխադարձ համաձայնության գործող վարկային համաձայնագրերի տոկոսադրույքները չեն վերանայվում

Արմինֆո.Վերջին օրերին շրջանառվում են լուրեր, որ ՀՀ առևտրային բանկերը միակողմանի կերպով բարձրացնում են իենց հաճախորդների հետ նախկինում կնքված գործող վարկերի տոկոսադրույքները: Այդ առնչությամբ ՎՏԲ-Հայաստան Բանկն արձագանքել է շրջանառվող լուրերին:

Բանկի մամուլի ծառայությունից արձագանքել են, որ առանց իրավաբանական հիմքերի առկայության բանկը չի վերանայել և հետագայում նույնպես չի ենթադրում գործող վարկերի տոկոսադրույքների կամ այլ պայմանների վերանայման հնարավորություն: Վարկային ապահովության փաստաթղթերի մեջ որևէ փոփոխություն մտցնելու համար անհրաժեշտ է կողմերի համաձայնությունը և պայմանագրերի համապատասխան իրավաբանական ձևակերպումը: Բանկը գործել է և շարունակում է գործել բացառապես ՀՀ օրենքների շրջանակում:

Աղբյուրը նշում է, որ լրացուցիչ հարցեր առաջանալու կամ որևէ տեղեկատվության առկայության դեպքում հաճախորդները կարող են դիմել բանկ, կամ կապվել 87-87 հեռախոսահամարով, կամ E-mail:  [email protected] էլեկտրոնային հասցեով: