Հինգշաբթի, 13 Օգոստոսի 2015 18:29
Նաիրա Բադալյան

Փորձագետ. Հայաստանի խոշորագույն համերգային համալիրը վաճառվեց կես գնով ու հայտնի չէ, թե ում

Փորձագետ. Հայաստանի խոշորագույն համերգային համալիրը վաճառվեց կես գնով ու հայտնի չէ, թե ում

Արմինֆո.Երևանի Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրն ուղղակի վաճառքի ձևով անհայտ` «ՆՏԱԱ» ՍՊԸ-ին օտարելու 30 մլն.դոլար արժեքն առնվազն 50% ցածր է այդ հրաշալի և բազմաֆունկցիոնալ մեգակառույցի իրական շուկայական արժեքից: ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում նման կարծիք է արտահայտել անշարժ գույքի գծով մի մասնագետ, ցանկանալով մնալ անհայտ: Նրա խոսքով, եթե անցյալ տարի անկախ փորձագիտոթյունը, ի դեմս «Բեստ Ռեալթի» գնահատող ընկերության, համալիրի գույքը գնահատեց 45 մլն.դոլար, ապա հաշվի առնելով համալիրի ճարտարապետա-մ,շակութային «գուդվիլը», այդ շինության արդարացի արժեքի նվազագույնը մշաձողը պետք է կազմեր մոտ 52-50 մլն.դոլար:

Ըստ փորձագետի, գնորդի նկատմամբ նման «զեղչը» կարելի է բացատրել կամ երկրի ճգնաժամային բյուջեն շտապ համալրելու անհրաժեշտությամբ, կամ, ինչն ավելի հավանական է, փաստը դիտարկել որոշակի ներքին համաձայնությունների տեսանկյունով: Վերջին վարկածի օգտին է խոսում թեկուզ այն հանգամանքը, որ գնորդ ընկերությունը`«ՆՏԱԱ» ՍՊԸ-ն ոչ այլ ինչ է, եթե ոչ` կասկածելի մի անձ, որը Հայաստանի պետռեգիստրում գրանցվել է բոլորովին վերջերս: Այսինքն, հսկայական մասնագիտացված համալիրը վաճառվեց մի ընկերության, որը գոյոթյուն ունի միայն թղթի վրա, և , բնական է, չունի նման նախագծերի կառավարման որևէ փորձ: Ընդ որում, չնայած պաշտոնական հայտարարություններում ասվում է բազմամիլիոն ներդրումների մասին, բայց չի ասվում գլխավորը` գործարքի գլխավոր շահառուի անունը: Փորձագետը գտնում է, որ նման պայմանագրերի Հայաստանը շատ անգամներ է բախվել, երբ առաջին անգամ կապի ողջ համակարգը վաճառվեց անհայտ մի ընկերության, կամ երբ վաճառվեցին «Նաիրիտի» բաժնետոմսերը: Այս վարկածը հաստատում է նաև այն հանգամանքը, որ որպես ՄՀՀ նոր սեփականատեր է հանդես գալիս մեկ ֆիզիկական անձ` Արմեն Զավենի Գևորգյանը: Ընդ որում, այդ քաղաքացու անունը չկա նաև Հայաստանի ընտրողների ցանկում, և միայն կարելի է ենթադրել, որ քաղաքացիությունը նույնպես գրանցվել է ընկերության գրանցմանը զուգահեռ: Ավելին, 30 մլն.դոլար, իսկ հետագայում` 100 մլն.դոլար ներդրումներ կատարող այդ մարդուն փոքրիկ Հայաստանում ոչ ոք չի ճանաչում, եթե, իհարկե, նա հայկական «Կորեյկոն» չէ:

Այսպես թե այնպես, ինչպես գտնում է զրուցակիցը, Հայաստանը կրկին ոտքը դնում է «փոցխի վրա», որպես ներդրող ներգրավելով այնպիսի կառույցների, որոնք ոչ մի ձևով չեն ավելացնում երկրի ներդրումային համբավը: «Հնարավոր է, որ ամեն ինչ այնքան էլ վատ չէ, որ խոստացված 100 մլն.դոլարի ներդրումները լինեն իրական և բոլոր հարցերը ժամանակի ընթացքում վերանան: Բայց դա միայն հնարավոր է»,-նշել է զրուցակիցը: