Արմինֆո. Հայաստանի ապահովագրական ընկերությունների միագումար 2015 թվականի հուլիսի 1-ին կազմել են 39 մլրդ դրամ, տարեկան կտրվածքով կրճատվելով 5,1%, իսկ երկրորդ եռամսյակում անկումը կազմել է 2.8%:
Ըստ ԱրմԻնգո գործակալության` Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի, ակտիվների տարեկան անկում է արձանագրվել գործող 6 ընկերություններից չորսում, ընդ որումը` ամենամեծ անկումը` «ՌԵՍՈ» ընկերությունում - 25% (եռամսյակային անկումը 6,9%): «ԻՆԳՈ Արմենիա» ընկերությունում ակտիվները մեկ տարում կրճատվել են 9,6% (հաշվետու եռամսյակի անկումը`4.5%): «Նաիրի Ինշուրանս» ընկերությունում արձանագրվել է ակտիվների տարեկան 2.6% անկում (եռամսյակային աճը` 8.9%): «Ռոսգոսստրախ-Արմենիա» ընկերությունում ակտիվները մեկ տարում նվազել են 2% (եռամսյակային անկումը` 5,1%): Ակտիվների տարեկան աճ են արձանագրել «Սիլ Ինշուրանս»-ը` 20,3% (եռամսյակի աճը` 4,6%), և «Արմենիա ԻՆշուրանս»-ը` 2.5% (եռամսյակի անկումը`6,2%):
Ըստ աղբյուրի, ապահովագրական շուկայի մասնակիցների ակտիվների տարեկան անկումը հիմնականում պայմանավորված էր դրամական միջոցների և դրանց համարժեքների 63.9% կրճատումով (երկրորդ եռամսյակի անկումը`47.4%), ինչպես նաև ընթացիկ ակտիվների`6% կրճատումով (եռամսյակային անկումը` 2.5%), ընթացիկ ֆինանսական ներդրումների`2.1% (եռամսյակային աճը` 0.5%), կարճաժամկետ դեբիտորական պարտավորությունների`1.9% կրճատումով (կիսամյակի անկումը` 3,1%):
Ակտիվների կառուցվածքում 85% կամ 33.3 մլրդ դրամ են կազմել ընթացիկ ակտիվները: Ընթացիկ ֆինանսական ներդրումների մասնաբաժինը կազմել է 60.9% կամ 23.7 մլրդ դրամ, կարճաժամկետ դեբիտորական պարտավորությունները` 21.1% կամ 8.2 մլրդ դրամ: Ոչ ընթացիկ ակտիվները կազմել են 14.6% կամ 5.7 մլրդ դրամ, հիմնական միջոցները և ոչ նյութական ակտիվները` 8,7% կամ 3.4 մլրդ դրամ, դրամական միջոցները և դրանց համարժեքները`1.4% կամ 544,3 մլն դրամ:
Ըստ Ռենկինգի, ակտիվների չափերով առաջին տեղում է «Ռոսգոսստրախ Արմենիան» - 11.5 մլրդ դրամ: Այնուհետև հաջորդում են` «ԻՆԳՈ Արմենիա» - 10.8 մլրդ դրամ, «Նաիրի Ինշուրանս» - 5.1 մլրդ դրամ, «ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» - 4 մլրդ դրամ, «ՌԵՍՈ» - 3,9 մլրդ դրամ և «ՍԻԼ Ինշուրանս» - 3.6 մլրդ.դրամ:
Հարկ է նշել, որ Հայաստանի ապահովագրական ընկերություններն աշխատում են ապահովագրական 19 դասերից 17-ով, բացառությամբ երկաթուղայինտրանսպորտի ապահովագրոթյունից և դատական և արտադատական ծախսերի ապահովագրույթուննից: Ապահովագրական 16 դասի լիցենզիա ունի «ԻՆԳՈ Արմենիա» ընկերությունը, որին հաջորդում է «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերությունը - 15 դասերի ապահովագրության լիցենզիա (միակ ընկերույթունը, որն իրականացնում է վարկային ռիսկերի ապահովագրություն):
(Դոլարի փոխարժեքը 31.06.2015 թ.դրությամբ կազմել է 472.53 դրամ/դոլար: