Արմինֆո.Ըստ սպառողներից ստացված տեղեկությունների, վերջին օրերին Հայաստանում կտրուկ սահմանափակվել է փոխանակման կետերից բնակչությանը դոլարի վաճառքը:
«Ամենայն հավանականությամբ, ԿԲ փոխանակման կետերին պարտավորեցրել է արտարժույթը վաճառել սահմանափակ քանակով»,-ենթադրում է ՀՀ ԳԱԱ Տնտեսագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Վիլեն Խաչատրյանը:
«Դա արվում է նրա համար, որպեսզի զսպվի բնակչության կողմից դոլարի աժիոտաժային գնումը, պայմանավորված` բացասական սպասումներով, որպեսզի կանխվեն արժութային սպեկուլյացիաները»,-նշել է նա օգոստոսի 24-ին կայացած մամուլի ասուլիսում:
Վ.Խաչատրյանը գտնում է, որ ներկայումս Հայաստանի միջազգային պահուստները բավարար են դրամ/դոլար զույգի միջակայքային թույլատրելի փոխարժեքի տատանումները սահմանելու համար` շուկայի աժիոտաժը կանխելու նպատակով:
Սակայն, հարկ է նշել, որ, ըստ ՀՀ ԿԲ տվյալների, Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2014 թվականին կրճատվել են 35% (2.3 մլրդ.դոլարից մինչև 1.5 մլրդ.դոլար), որից հետո, 2015-ի հունվար-հուլիսին հաջողվեց մասնակիորեն վերականգնել, մինչև 1.7 մլրդ.դոլար, աճելով հունվար-հուլիսին 14.3%, որի 10.1%-ը` հուլիսին:
Նշենք, որ օգոստոսի 24-ին, Հայաստանի արժույթի մանրածախ շուկայում հայկական դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվեց մինչև 485.5 դրամ / դոլար, հունվարի սկզբի` 475.5 դրամ / դոլարի համեմատ:
RUB | 4.70 | -0.04 |
USD | 382.57 | 0.02 |
EUR | 439.34 | -0.78 |
GBP | 498.34 | -1.81 |
CAD | 270.71 | -1.16 |
JPY | 24.90 | -0.01 |
CNY | 53.68 | -0.01 |
CHF | 471.90 | -1.44 |

