Երեքշաբթի, 15 Սեպտեմբերի 2015 18:38
Նաիրա Բադալյան

Աշխատանքի ընդունման մասնակիցները Հայաստանում նշում են հրապարակվող թափուր աշխատատեղերի թվի անկումը, ընդ որում, բոլոր ոլորտներում առանց բացառության

Աշխատանքի ընդունման մասնակիցները Հայաստանում նշում են հրապարակվող թափուր աշխատատեղերի թվի անկումը, ընդ որում, բոլոր ոլորտներում առանց բացառության

Արմինֆո. Հայաստանում headhunter-ների ամենաբարջր h-ինդեքսից օգտվում են ծրագրավորողները, ծրագրային ապահովման ինժեներները, ՏՏ-նախագծերի ղեկավարները, web-դիզայներները և բանկային աշխատողները: Հատկապես այստեղ են արձանագրվել թափուր աշխատատեղերի ամենաշատ «ռեղյումեները», համապատասխանաբար կազմելով` 15, 10 և 7:

Աշխատանքի ատեղավորման գործակալությունների ղեկավարները, ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում նշել են, որ այս տարի «աուտսայդերի» դերին են հավակնում իրավաբանները, ինժեներները (որոշ մասնագիտությունների գծով), բժիշկները, նույնիսկ, վաճառքի գծով մասնագետները: Սակայն, նոր տրենդ է առաջացել գյուղատնտեսական մասնագիտությունների գծով: Բայց, այնուամենայնիվ, նշվում է հրապարակվող թափուր աշխատատեղերի քանակի նվազումը:

Վերջին ամիսներին երկրի աշխատանքի շուկայի վրա իրենց ազդեցությունը թողեցին` հարևան ներկրների անկայուն իրավիճակը, Սիրիայից եկող փախստականների հոսքերը, ռուսական ռուբլու փլուզումը և ՓՄՁ ներկայացուցիչների թվի կրճատումը: Հետևաբար, աշխատավարձերկ բարձրացման մասին խոսելն անիմաստ է: Ինչպես ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում նշել է «Ասպեկտ» աշխատանքի տեղավորման գործակալության Սուսաննա Շամախյանը, ՓՄՁ թվի կրճատման հետևանքով նվազում է նաև վաճառքի մասնագետների պահանջարկը,իսկ հաճախ մեկ աշխատողով ծածկվում է երկու պաշտոն: 2013 թվականին գործատուներից ստացվել է 160 հայտ, 2014-ին` 172, 2015-ին` 86:

«Տանժեր» գործակալության տնօրեն Նանա Հերունու խոսքով, հայտեր ներկայացրած անձանց 80-85%-ն աշխատանք ունեցող անձինք են, որոնք ձգտում են ավելի լավ աշխատանքի: Իսկ տղամարդկանց և կանանց հարաբերակցությունը շուկայում կազմում է 60/40: Հայաստանում պահաջարկ ունեն հաշվապահները, մենեջերները, սուպերվայզերները, մերչանդայզերները և բանվորական մասնագիտությունները:

Բայց կան ուղղություններ, որոնցում զգացվում է մասնագետների պակասը: Դրանք են, այնուամենայնիվ, ՏՏ-մասնագետները, իսկ շրջաններում – բժիշկները: Ինչպես նշել են CareerCenter գործակալությունում, հրապարակված 800 վականսիաների 60%-ը վերաբերվում է ծրագրավորողներին, 30%-ը` բանկային ոլորտի մասնագետներին, իսկ 10%-ը` միջազգային կազմակերպությունների աշխատողներին: Նշվում է նաև, որ հիմնական որոշիչ գործոնը, 90%-ի մոտ, շարունակում է մնալ աշխատանքի փորձը: Սակայն, քիչ չեն դեպքերը, երբ փորձառու մասնագետը հրաժարվում է ներկայացվող պաշտոնից, քանի որ ձգտում է ավելի բարձր պաշտոնի:

«Զբաղվածության պետական ​​ծառայության» տվյալներով, 2015 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Հայստանում աշխատանք փնտրողների թիվը կազմել է 85.5 հազար, որից, 58.1 հազարը եղել են կանայք, իսկ 20.9 հազարը` տղամարդիկ, նախորդ տարվա` 72.1 հազարի փոխարեն, երբ կանայք կամում էին 51.2 հազարի, իսկ տղամարդիկ` 20.9 հազար: Աշխատանք փնտրող գործազուրկների թիվը կազմել է 87.0% կամ 74,4 հազար նախորդ տարվա` 91.4%-ի կամ 65.9 հազարի փոխարեն: Առաջին անգամ աշխատանք փնտրողները կազմել են 49.2% (36.6 հազար), այդ թվում, երիտասարդները կազմել են15.3 հազար կամ 41.8%: Բուհն ավարտելու հետո աշխատանքի չտեղավորված անձանց թիվը կազմել է  13.3%, թերի և միջնակար կրթություն ունեցողներին`19.3%, նախնական մասնագիտական ​​կրթություն ունեցողների թիվը`6.1%: Ըստ տարիքային որակավորման տարեկան 16-29 տարեկանները կազմել են 24.2%, 30-44 տարեկանները` 40.1%, 45-54 տարեկանները` 20.7% և 55-ից բարձր տարիք ունեցողները` 15.0%: