Շաբաթ, 19 Սեպտեմբերի 2015 16:14
Ալինա Հովհաննիսյան

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի նոր ծառայությունը կաջակցի ՓՄՁ-ին

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի նոր ծառայությունը կաջակցի ՓՄՁ-ին

Արմինֆո. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկն առաջինն է Հայաստանում, որն իր ծառայությունների ցանկը համալրել է  հայաստանյան բանկային շուկայի համար նոր և աննախադեպ ծառայությամբ՝ նպատակ ունենալով  աջակցել փոքր և միջին ձեռնարկություններին իրենց գործունեության բոլոր փուլերում:

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից, բանկը 2014թ.-ից ձեռնամուխ եղավ իր հաճախորդների համար սիստեմատիկ դասընթացների կազմակերպմանը, որոնց  արդյունքում   հաճախորդները հնարավորություն ունենցան էլ ավելի կատարելագործելու բիզնես գործընթացների վերաբերյալ իրենց տեսական և պրակտիկ գիտելիքներն ու հմտությունները:

Ի սկզբանե հաճախորդներին  ներկայացվել են չորս ամենաարդիական թեմաները, որոնց միջոցով ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ  Բանկի կողմից կազմակերպվող դասընթացի ընթացքում մասնակիցներին ներկայացվել են բիզնես գործընթացների արդյունավետ կառավարման մի շարք գործիքներ: Հաշվի առնելով սեմինարներին մասնակցած ՓՄՁ հաճախորդների արձագաքները՝ Բանկն այժմ դասընթացների ցանկը համալրել է ևս մեկ թեմայով, որն ուղղված է լինելու մարքեթինգային մի շարք գործիքների կիրառմանը:

Բիզնես գործընթացների արդյունավետ կառավարմանը վերաբերող սեմինարներին մասնակցել  ցանկացողները կարող են դասընթացներին գրանցվել՝ զանգահարելով բանկի հեռախոսային կենտրոն՝ 010 31 88 88 հեռախոսահամարով, կամ այցելելով Բանկի` Երևան քաղաքի ցանկացած մասնաճյուղ:

ԱրմԻնֆո ԼԳ պատրաստած Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշի տվյալներով, 2015 թվականի հուլիսի 1-ի տվյալներով, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ  Բանկի վարկային պորտֆելով ՓՄՁ-ին բաժին է ընկնում ավելի քան 22% կամ շուրջ 47 մլրդ դրամ, և այդ ցուցանիշով բանկը պահպանում է դիրքը առաջատար հնգյակում:

Նշենք, որ «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ  Բանկե ՓԲԸ-ն Հայաստանում գործում է 1995 թվականից: 2006 թվի սեպտեմբերից որպես բանկի մեծամասնական բաժնետեր հանդես է գալիս եվրոպական խոշորագույն Credit AgricoleS.A. խումբը` կապիտալում 15,56% մասնակցությամբ, ըստ մասնակցության մեծության նրան հաջորդում է SJSC "Sacam International" (Credit Agricole S.A խմբի անդամ) ԲԸ` 12,44%, որոնցից բացի կապիտալում ներկա են նաև գյուղացիական փոխօգնության 10 մարզային միություններ: Մասնաճյուղային ցանցի ընդգրմամբ բանկը երկրորդ տեղումէ` 56 ստորաբաժանում, որոնց մեծ մասը մարզերում է (41 մասնաճյուղ): Հիմնական հաշվեկշռային ցուցանիշներով «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ  Բանկըե պահպանում է դիրքերն առաջատար հնգյակում: