Արմինֆո. Հայկական բանկերի կողմից ներգրավված ավանդների ծավալը 2015 թվականի օգոստոսին կրճատվել է 0.8%, սեպտեմբերի 1-ին կազմելով 1.836 տրլն.դրամ: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, տարեկան կտրվածքով, բանկային ավանդներն աճել է 12.6%, իսկ հունվար-օգոստոսին` 4,4%:
Ըստ աղբյուրի, օգոստոսի անկումը պայմանավորված էր դրամային ավանդների 3.5% կրճատումով, մինչև 529.6 մլրդ դրամ, մինչդեռ արտարժույթով ավանդների ծավալն աճեց 0,4%, մինչև 1.306 տրլն.դրամ: Ավանդների ընդհանու ծավալներում արտարժույթով ավանդների ծավալը կազմել է 70,1%, իսկ դրամով ավանդներինը` 29,9%: Տարեկան կտրվածքով, դրամով ավանդների ծավալն աճել է 3,1%, իսկ 8 ամիսներին`6%: Դոլարային ավանդների ծավալն 16.9%, իսկ 8 ամիսներին` 3.8%:
Ներգրավված ավանդների կառուցվածքում ռեզիդենտների մասնաբաժինը կազմել է 77,5% կամ 1,422 տրլն.դրամ, օգոստոսի անկումը`0,8%, տարեկան աճը` 15,7%, իսկ հունվար-օգոստոսի աճը` 7.8%: Ոչ ռեզիդենտների մասնաբաժինը կազմել է 22,5% կամ 413.5 մլրդ դրամ, ամսական անկումը` 0,7%, 8 ամիսներին` 5,5%, իսկ տարեկան կտրվածքով աճը կազմել է 3%:
Ռեզիդենտների ավանդների կառուցվածքում ցպահանջ ավանդները կազմել են 31,7% կամ 417,7 մլրդ դրամ, իսկ ժամկետանց վարկերը` 76,3% կամ 1.004 տրլն.դրամ: Առաջիններն օգոստոսին կրճատվել են 4%, տարեկան աճը`15.6%, 8 ամիսներին` 7,2%: Իսկ երկրորդները վերջին մեկ ամսվա ընթացքում ավելացել են 0,6%, տարեկան աճը`15,7%, իսկ հունվար-օգոստոսին` 8%:
Բնակչության ավանդները Հայաստանի բանկերում սեպտեմբերի 1-ին կազմել են 963.4 մլրդ.դրամ, օգոստոսի աճը`1%, տարեկան կտրվածքով աճը`ավելացել է 12.7%, իսկ 8 ամիսների ընթացքում` 7.7%:
Ըստ ՀՀ ազգային վիճակագրությնա տվյալների, դրամով ավանդների տոկոսադրույքներն օգոստոսին կազմել են 12.26%, հուլիսի`14.44%-ի, տարեսկզբի`10.95% - ի և մեկ տարի առաջվա` 10.68%-ի փոխարեն: (Դոլարի հաշվարկային փոխարժեքը 08.31.15թ.դրությամբ կազմել է 482,77 դրամ/դոլար):