Արմինֆո. Հայաստանի բանկերի բարձր ակտիվությունը բորսայում և արտարժույթի միջբանկային շուկայում առայժմ զսպում է դրամի արժեզրկումը: Այսպես, հոկտեմբերի 5–9-ը NASDAQ OMX Armenia-ում արտարժութային գործարքների ծավալն ավելացել է 2 անգամ, զիջելով արտարժույթի միջբանկային շուկային, որը կրճատվել է 30,5%-ով: Արդյունքում` դրամը, որը դոլարի նկատմամբ սեպտեմբերին ամրապնդվել էր 484-ից մինչև 473 դրամ/1դոլար, հոկտեմբերի 9-ին պահպանվել է նույն մակարդակում:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից, հոկտեմբեի 5–9-ը ներառյալ NASDAQ OMX Armenia բորսայի արտարժութային հարթակում կատարվել է 5.950 մլն դոլարի գործարք` ձևավորելով 472,95 դրամ/1դոլարի մակարդակի միջին փոխարժեք: Ընդ որում բանկերը բորսայում ակտիվ են եղել ողջ շաբաթվա ընթացքում` բացի հինգշաբթրի օրվանից: Իսկ արտարժույթի միջբանկային շուկան հաշվետու շաբաթվա ընթացքում արձանագրել է 9.9 մլն դոլար ծավալ` ձևավորելով 472,69 դրամ/1դոլարի մակարդակի միջին փոխարժեք: Արտարժույթի միջբանկային շուկայում շաբաթվա ընթացքում անցկացվել են նաև 50 մլն ռուսական ռուբլու գործառնություններ` 7,55 դրամ/1ռուբլի միջին փոխարժեքով: Հաշվետու շաբաթվա ընթացքում հաջողվել է զսպել դրամի արժեզրկումը, և, դատելով բորսայի և արտարժույթի միջբանկային շուկայի ծավալներից, այս անգամ ԿԲ միջամտություն չի եղել: Հոկտեմբերի 2-ին` ենթադրաբար 6 մլն դոլար, սեպտեմբերի 19-ին` 22.2 մլն դոլար, օգոստոսի 28-ին` 95 մլն դոլար:
Աղբյուրի համաձայն, արտարժույթի ներբանկային շուկայում (գործարքներ հաճախորդների հետ) հոկտեմբերի 5-9-ը բանկերը գնել են 57.3 մլն դոլար (մեկ շաբաթում 50% անկում), 471,80 դրամ/1դոլար միջին փոխարժեքով, վաճառվել է 81.02 մլն դոլար (մեկ շաբաթում 35% անկում), 473,73 դրամ/1դոլար միջին փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերը գնել են 5.8 մլն եվրո (մեկ շաբաթում 34% անկում), 528,34 դրամ/1եվրո միջին փոխարժեքով, վաճառել են 11.4 մլն եվրո (մեկ շաբվաթում 15% աճ), 534,01 դրամ/1 եվրո միջին փոխարժեքով: Բանկերը գնել են նաև 1.6 մլրդ ռուբլի (մեկ շաբաթում 30% անկում), 7,38 դրամ/1ռուբլի միջին փոխարժեքով, և վաճառել են 328.5 մլն ռուբլի (մեկ շաբաթում 12% անկում), 7,50 դրամ/1ռուբլի միջին փոխարժեքով:
Նախորդ շաբաթ (սեպտեմբերի 28-ից մինչև հոկտեմբերի 4) Հայաստանի բանկերը տրամադրել են 65.4 մլրդ դրամի և 72.6 մլն դոլարի վարկեր: Նախորդ շաբաթվա համեմատ (սեպտեմբերի 21-27), դրամով տրամադրված վարկերի ծավալը գրեթե 2 անգամ ավելացել է, իսկ դոլարով տրամադրված վարկերինը` ավելի քան 2 անգամ:
Հիշեցնենք, որ 2014 թվականի վերջին ամիսներին Հայաստանի արտարժույթի շուկայում դիտվում էր արտարժույթի փոխարժեքի կտրուկ աճ, հատելով 570 դրամ մեկ դոլարի դիմաց սահմանագիծը: Արտարժույթի մանրածախ շուկայում դրամը դոլարի նկատմամբ հոկտեմբերից մինչև դեկտեմբերի 17-ի ներառյալ սկսեց արժեզրկվել, գրեթե 45%-ով, իսկ 2014 թվականի, ընդհանրապես, 40%-ով (հաշվի առնելով դեկտեմբերի 17-ի` 570 դրամ/դոլար առավելագույն շեմը և հուլիսի` 406 դրամ/դոլար նվազագույն շեմտ): Արտարժույթի բորսայական հարթակում 2014 թվականին իրականացված արտարժույթով գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 744.5 մլն.դոլար, ընդ որում, ամսական կտրվածքով ծավալներով աչքի է ընկել նոյեմբերը (117 մլն.դոլար): Տարվա ընթացքում բորսայական փոխարժեքը 407.14-ից թռավ մինչև 560 դրամ / դոլար ցուցանիշ (դեկտեմբերի 17-ին, աճելով 22% -ով): 2015 թվականի 9 ամիսներին արտարժույթի մանրածախ շուկայում դրամը դոլարի նկատմամբ ամրապնդվեց` 477 մինչև 473 դրամ/դոլար փոխարժեք, եվրոյի նկատմամբ` 571,5-ից մինչև 532 դրամ / եվրո, իսկ ռուսական ռուբլու նկատմամբ` 8.2-ից մինչև 7.2 դրամ/ռուբլի: Հոկտեմբերի 9-ին դրամը դոլարի նկատմամբ պահպանվեց 473 դրամ /դոլար մակարդակում, եվրոյի նկատմամբ` 536 դրամ / եվրո, իսկ ռուսական ռուբլու նկատմամբ` 7.9 դրամ/ռուբլի մակարդակում: