Արմինֆո. 2015 թվականի առաջին կիսամյակում Հայաստան նավթամթերքի ներմուծումը կրճատվել է 7.5%, կազմելով 137 հազար տոննա, նախորդ տարվա 148 հազարի փոխարեն, ասված է ՀՀ Մաքսային ծառայության զեկույցում:
Դրամական արտահայտությամբ նավթամթերքի մատակարարումները 2015 թվականին 151 մլն.դոլարից կրճատվել են մինչև 98.5 մլն.դոլար: Մենամեծ ծավալներով նավթամթերք է ներմուծվել Ռուսաստանից:
Միևնույն ժամանակ, մարդատար ավտոմեքենաների ներմուծումը Հայաստան 2015 թվականի առաջին կիսամյակում կրճատվել է մինչև 11 հազար միավոր, 2014-ի նույն ժամանակահատվածի 24 հազարի փոխարեն, անկումը` 55%: Այդ դինամիկան մասնագետները կապում են ԵԱՏՄ շրջանակներում ավտոմեքենաների ներմուծման մաքսային տուրքերի կտրուկ աճի հնարավորության հետ: Այդ պատճառով էլ ներմուծողները շուկան ողողել են էժան ավտոմեքենաներով: