Հինգշաբթի, 15 Հոկտեմբերի 2015 15:10
Կարինա Մելիքյան

ՀՀ ԿԲ RIA MONEY TRANSFER դրամական փոխանցումների համակարգը ներառել է վճարահաշվարկային համակարգերի անվանացանկում

ՀՀ ԿԲ RIA MONEY TRANSFER դրամական փոխանցումների համակարգը ներառել է վճարահաշվարկային համակարգերի անվանացանկում

Արմինֆո.  ՀՀ Կենտրոնական բանկը «Ռիա Մանի Թրանսֆեր» («RIA MONEY TRANSFER») առանց հաշվի բացման արտասահմանյան դրամական փոխանցումների համակարգը ներառել է վճարահաշվարկային համակարգերի անվանացանկում: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից, որոշումն ընդունվել է նախօրեին, Կենտրոնական բանկի խորհրդի նիստում:

Նույն նիստում ՀՀ ԿԲ Խորուրդը «Հայփոստ» դրամական փոխանցումներ իրականացնող կազմակերպություն ՓԲԸ-ին «Ռիա Մանի Թրանսֆեր» («RIA MONEY TRANSFER») արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն է տրամադրել:

 

Նշենք, որ հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանում գործում էր 8 վճարահաշվարկային համակարգ` MoneyGram, «Բիստրայա Պոչտա», Blizko, ԱՎԵՐՍ, InterExpress, Private Money, իսկ շուկայի խոշորագույն դերակատարներն են UNIStream և Anelik համակարգերը: Վերջերս հայկական որոշ բանկեր միացել են SMT և F5 համակարգերին:ի

 

Հիշեցնենք, որ, ըստ Կենտրոնական բանկի նորացված կանխատեսման, ֆիզիկական անձանց դրամական փոխանցումները 2015 թվականին կկրճատվեն 25% (դոլարային արտահայտությամբ), ավելի վաղ կանխատեսված 30% անկման փոխարեն: Ըստ ԿԲ տվյելների, 2015-ի առաջին կիսամյակում բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց մասնավոր ոչ առևտրային տրանսֆերտները կազմել են 537,1 մլն.դոլար, տարեկան անկումը` 30.5%: Մասնավոր տրանսֆերտների Ճնշող մեծամասնությունն ավանդաբար գալիս է Ռուսաստանից`74,4%, որին հաջորդում են`Միացյալ Նահանգները - 10.8%, Գերմանիան - 1.4%, Ղազախստանը - 1,3%, Ֆրանսիան - 1.2%: Հայաստան հոսող մասնավորչ տրանսռերտների ծավալների կրճատումը պայմնավորված է գրեթե բոլոր երկրներից հոսող տրանսֆերտների ծավալների կրճատումով, այդ թվում, Ռուսաստան - 36.4%, Գերմանիա - 22.4%, Ղազախստան - 48,6%, Ֆրանսիա - 14,8%, Ուկրաինա - 44.8%, ԱՄԷ - 44.2%: Աճ է արձանագրվել ԱՄՆ-ից հոսող տրանսֆերտների գծով` 24,8%: