Ուրբաթ, 16 Հոկտեմբերի 2015 16:21
Նաիրա Բադալյան

Սամվել Կարապետյան. Նախատեսում ենք արդյունավետ ներդրումների միջոցով բաշխիչ ցանցերի ենթակառուցվածքի արդիականացում

Սամվել Կարապետյան. Նախատեսում ենք արդյունավետ ներդրումների միջոցով բաշխիչ ցանցերի ենթակառուցվածքի արդիականացում

Արմինֆո. «Տաշիրե ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը հանդես է եկել հայտարարությամբ «Հայաստանի էլեկտրական ցանցերիե ձեռքբերման կապակցությամբ:

«Տաշիրե խմբի մամուլի ծառայությունից ԱրմԻնֆո-ին տրամադրված հայտարարության տեքստում, մասնավորապես, ասվում է, որ սեպտեմբերի 30-ին «Տաշիրե ընկերությունների խմբի և «Ինտեր ՌԱՕե ընկերության միջև Հայաստանի էլեկտրաէներգետիկ ակտիվների առքուվաճառքի վերաբերյալ ստորագրված պայմանագրի համաձայն, «Հայաստանի էլեկտրական ցանցերե ՓԲԸ-ն («ՀԷՑե) շարունակելու է ամբողջ ծավալով կատարել իր կողմից նախկինում ստանձնած պարտավորությունները: «Տաշիրե ընկերությունների խումբը նաև ամբողջությամբ իր վրա է վերցրել «ՀԷՑե-ի կառավարման պարտականությունը: 

«Ընկերության կառավարումը կլինի պարզ, հանրության համար հասկանալի ու թափանցիկ՝  հիմնված կորպորատիվ պատասխանատվության կարևորագույն բաղկացուցչի վրա:  «ՀԷՑե զարգացման գերակա նպատակներից  է հակաճգնաժամային ծրագրի ներդրումը, ընկերության ֆինանսական գործունեության օպտիմալացումը, սպասարկման որակի բարձրացումը և «ՀԷՑե-ի ֆինանսա-տնտեսական վերահսկողության ապահովումը՝  այդ թվում նաև համապատասխան նորագույն տեխնոլոգիաների ներդրման միջոցով։ Նախևառաջ, նախատեսում ենք արդյունավետ ներդրումների միջոցով բաշխիչ ցանցերի ենթակառուցվածքի արդիականացում:  Համընդհանուր անզիջում պայքար ենք մղելու արատավոր երևույթների, կոռումպացված աշխատողների և անբարեխիղճ սպառողների դեմ և ներքին ռեսուրսների կենտրոնացմամբ, այդ թվում նաև՝  էլեկտրաէներգիայի կորուստների նվազեցմամբ կրճատելու ենք Ընկերության ծախսերը, որի արդյունքում հետագայում հնարավոր կլինի խուսափել «ՀԷՑե-ի  մասով էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումից: 3 միլիոն բնակչության շահը մեզ համար, անկասկած, առաջնային է և չի կարող համեմատվել որոշ կոռումպացված աշխատակիցների ու անբարեխիղճ սպառողների շահի հետ: Հայաստանի Հանրապետության բնակչությանն աջակցելու նպատակով որոշում եմ ընդունել իմ անձնական միջոցների հաշվին՝ ՀՀ կառավարության հետ հավասարության սկզբունքով փոխհատուցել 2015թ. օգոստոսի 1-ից բարձրացված սակագների տարբերությունը՝ բնակչության և փոքր բիզնեսի համար: Պատրաստ ենք նոր մոտեցումների, նոր որակի աշխատանքի և անկեղծ, կառուցողական գործընկերային փոխհարաբերությունների հաստատմանըե, - ասվում է Սամվել Կարապետյանի հայտարարությունում: