Հինգշաբթի, 22 Հոկտեմբերի 2015 17:17
Կարինա Մելիքյան

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի աջակցությամբ Օրրան բարեգործական կազմակերպության մասնաճյուղում տեղադրվել են արևային ջրատաքացուցիչներ

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի աջակցությամբ Օրրան բարեգործական կազմակերպության մասնաճյուղում տեղադրվել են արևային ջրատաքացուցիչներ

Արմինֆո. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի աջակցությամբ Օրրան բարեգործական հասարականան կազմակերպության Վանաձորի մասնաճյուղում տեղադրվել են արևային ջրատաքացուցիչներ: Տեղադրված  արևային ջրատաքացուցիչների շնորհիվ հարյուրավոր երեխաներ և տարեցներ  այսուհետև կունենան մշտական տաք ջուր: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, Բանկը ոչ միայն  տեղադրել է արևային ջրատաքացուցիչները, այլև դրանք  տեղադրած  «Շտիգեն» ընկերության միջոցով իրականացնելու է  տեխնիկական սպասարկում:

               

Բարեգործական հասարակական կազմակերպության Վանաձորի մասնաճյուղ են հաճախում սոցիալապես անապահով ընտանիքների 6-16 տարեկան 101 երեխա  և 30 տարեց, գործում է 5 խմբակ:

 

Բարեգործական այս քայլը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի առաջնային ծրագրերից է: Բանկի համար արևային ջրատաքացուցիչների տեղադրուման ծրագիրը առաջինը չէր:  Բանկն անցյալ տարի էր սկսել երեխաների համար նախատեսված հաստատություններում արևային ջարատաքացուցիչների տեղադրումը և արդեն հասցրել է հոգալ 6 սահմանամերձ գյուղերի մանկապարտեզների և Կոշի վերականգնողական կենտրոնի տաք ջրի հարցը:

 

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում շարունակում է բնապահպանական գաղափարների առաջխաղացման ծրագրերի իրականացումը, և օրինակ ծառայելու համար արևային ջրատաքացուցիչներ է տեղադրել նաև իր գլխամասային գրասենյակում և 14 մասնաճյուղերում:

 

Հիշեցնենք, որ «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ  Բանկե ՓԲԸ-ն Հայաստանում գործում է 1995 թվականից: 2006 թվի սեպտեմբերից որպես բանկի մեծամասնական բաժնետեր հանդես է գալիս եվրոպական խոշորագույն Credit Agricole S.A. խումբը` կապիտալում 15,56% մասնակցությամբ, ըստ մասնակցության մեծության նրան հաջորդում է SJSC «Sacam International» (Credit Agricole S.A խմբի անդամ) ԲԸ` 12,44%, որոնցից բացի կապիտալում ներկա են նաև գյուղացիական փոխօգնության 10 մարզային միություններ: