
Արմինֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկը լրացուցիչ էմիսիայի ճանապարհով ավելացրել է կանոնադրական կապիտալը 17 մլրդ.դրամով, մինչև 37.8 մլրդ դրամ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Գովազդի եւ հասարակայնության հետ կապերի բաժից, ՎՏԲ Բանկ ՀԲԸ-ն ամբողջ ծավալով գնել է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ հավելյալ թողարկված արժեթղթերը 17 մլրդ ՀՀ դրամ արժողությամբ: Ընդ որում, ՎՏԲ Բանկ ՀԲԸ մասնաբաժինը «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ կապիտալում մնացել է անփոփոխ` 100%: Արդյունքում «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ընդհանուր կապիտալն անցավ 46 մլրդ.դրամից, գերազանցելով ընդհանուր կապիտալի 30 մլրդ. դրամի նվազագույն նորմատիվը:
Աղբյուրի համաձայն, լրացուցիչ կապիտալիզացիան կատարվել է համաձայն այս տարվա հուլիսին կայացված որոշման: Կապիտալիզացիայի մակարդակի բարձրացումը կնպաստի բանկային համակարգում Բանկի դիրքերի ամրապնդմանը:
Ըստ ԱրմԻնֆո գործակալոթւյան` Հայստանի բանկերի Էքսպրես-Ռենկինգի, ՎՏԲ-Հայաստան բանկի ընդհանուր կապիտալը 2015 թվականի հոկտեմբերի 1-ին կազմել է 29.3 մլրդ դրամ (տարեկան անկումը` 35,9%), կանոնադրական կապիտալը կազմել է 20.9 մլրդ դրամ (առանց տարեկան փոփոխության): Բանկի կուտակված շահույթը տարեկան կտրվածքով նվազել է 76.4%, հոկտեմբերի 1-ին կազմելով 4.6 մլրդ դրամ դրամ: Ընթացիկ տարվա 9 ամիսները բանկը եզրափակել է 1,6 մլրդ դրամ վնասով, որի մոտ 400 մլն դրամը, տեղի է ունեցել երրորդ եռամսյակում: