
Արմինֆո. Հայաստանի ապահովագրական հատվածը 2015 թվականի 9 ամիսներին վճարել է 1,3 մլրդ դրամի հարկեր, ինչը 19.6% պակաս է նախորդ տարվա ցուցանիշից: Այդ գումարի 1.2 մլրդ. դրամը կազմել են շահութահարկը և եկամտահարկը:
Ըստ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի տվյալների, Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուների ցանկում հաշվետու եռամսյակի արդյունքներով հայտնվել են շուկայում գործող բոլոր 6 ընկերությունները: Առաջատարն է «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ» ընկերույթունը, որն զբաղեցրել լէ 193 տեղը, պետական բյուջե վճարելով 451,3 մլն.դրամ, այդ թվում 431,1 մլն.դրամի շահութահարկ և եկամտահարկ: «ԻՆԳՈ Արմենիան» գտնվում է 277 տեղում, վճարելով 317 մլն դրամ, այդ թվում 294,3 մլն դրամի շահութահարկի և եկամտահարկ: «Արմենիա Ինշուրանսը» 545 տեղում է, վճարելով 141,7 մլն.դրամ, այդ թվում 136.8 մլն.դրամի շահութահարկ և եկամտահարկ:
Այնուհետև հաջորդում են` «ՌԵՍՈ»` 584 տեղ (130,1 մլն դրամ, 124 մլն-դրամի շահութահարկ և եկամտահարկ), «Սիլ Ինշուրանս»`586 տեղ (129,8 մլն դրամ, 123,1 մլն. դրամի շահութահարկ և եկամտահարկ, «Նաիրի Ինշուրանս»` 608 տեղ (125,5 մլն.դրամ, այդ թվում 121 մլն.դրամի շահութահարկ և եկամտահարկ):
Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների, ՀՀ դրամի հաշվարկային փոխարժեքի ԱՄՆ դոլարի նկատմամբ 09.30.2015 թ. դրությամբ կազմել է 473.71 / դոլար:
RUB | 4.73 | -0.02 |
USD | 382.65 | -0.07 |
EUR | 442.76 | -1.39 |
GBP | 502.42 | -1.81 |
CAD | 273.11 | -1.10 |
JPY | 24.83 | -0.03 |
CNY | 53.79 | -0.02 |
CHF | 477.00 | -1.40 |

