Արմինֆո. Հայաստանում կբարձրանան ալկոհոլի, ծխախոտի, բենզինի և սեղմված գազի ակցիզային հարկի դրույքաչափերը: ՙԱկցիզային հարկի մասին՚ օրենքում համապատասխան փոփոխություններ ընդունվել են ՀՀ Ազգային ժողովի հոկտեմբերի 29-ի նիստում:
Ինչպես իր ելույթում նշել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը, ակցիզային հարկի դրույքաչափերը փոփոխվում են`Եվրասիական տնտեսական միության հետ ակցիզային հարկի դրույքաչափերի ներդաշնակեցման գործընթացի սկսման պատճառով: Նրա խոսքով, ակցիզային հարկի դրույքաչափերը Հայաստանում չորս անգամ ավելի ցածր են, քան ԵՏՄ երկրներում:
Փաստաթղթի համաձայն, սպիրտային խմիչքների ակցիզը /բացի կոնյակից և գինուց/ նվազագույն 500 դրամից կբարձրանան մինչև 550 դրամ մեկ լիտրի դիմաց, իսկ տոկոսադրույքը 50 տոկոսից կդառնա 55 տոկոս։ Հազար հատ սիգարի դրույքաչափն առաջարկվում է բարձրացնել 550 հազարից մինչև 605 հազար դրամ, իսկ հազար հատ ծխախոտի դրույքաչափը՝ 5 հազարից 5.5 հազար դրամ։ Առանց ֆիլտրի ծխախոտի ակցիզը 1400-ից կդառնա 1540 դրամ։ Դիզվառելիքի համար նվազագույն ակցիզը առաջարկվում է 32.5 հազարից դարձնել 35 հազար դրամ մեկ տոննայի համար, իսկ տոկոսադրույքը թողնել նույնը՝ 10 տոկոս։ Առաջարկվում է նաև ավտոմոբիլային տրանսպորտի համար սեղմված գազի ակցիզային հարկ սահմանել 8 330 դրամ 1000 խմ դիմաց։ Օրինագիծն ուժի մեջ կմտնի 2016 թ. մայիսի 1-ից:
![]() | 4.56 | 0.06 |
![]() | 383.47 | 0.72 |
![]() | 449.96 | 2.75 |
![]() | 519.91 | 2.59 |
![]() | 277.17 | 1.47 |
![]() | 25.95 | 0.08 |
![]() | 53.85 | 0.12 |
![]() | 481.44 | 2.76 |