
Արմինֆո. Անելիք Բանկի Visa և MasterCard քարտապանների էլեկտրոնային առևտուրը դարձել է առավել պաշտպանված և ապահով, քանի որ այսուհետ այդ միջազգային քարտերով կատարվող գնումներն իրականացվելու են 3D Secure անվտանգության համակարգի միջոցով:
Ինչպես ԱրմԻնֆո-ին ահղորդեցին բանկի մամուլի ծառայությունից, համակարգն ապահովում է էլեկտրոնային խանութներից առցանց վճարումների կատարման անվտանգության նորագույն ստանդարտներ՝ Verified by Visa և MasterCard Secure Code: Համակարգը քարտապանների համար ստեղծում է նոր հնարավորություններ և առավելություններ՝ գործարքի ընթացքում ապահովելով քարտապանի նույնականացման հավելյալ մակարդակ, միաժամանակ նվազեցում է զեղծարարության մակարդակը և քարտապանների համար ապահովում անվտանգ ու հարմարավետ պայմաններ:
«Ամեն ինչ արվել է մեր քարտապանների հարմարավետության և նրանց ֆինանսական միջոցների անվտանգությունն ապահովելու համար: Քարտապանն ընդամենը պետք է բավարարի էլեկտրոնային խանութի համար վճարահաշվարկային համակարգերի կողմից սահմանված նվազագույն պահանջին, այսինքն ակտիվացված լինի SMS հաղորդագրության ծառայությունը: Էլեկտրոնային խանութներից առցանց գնումներ կատարելու ժամանակ քարտապանին կուղարկվի SMS հաղորդագրություն, որն իր մեջ կներառի մեկանգամյա օգտագործման թվային գաղտնաբառ (for one time purchase authorization code): Գործարքը ենթակա կլինի հաստատման, թվային գաղտնաբառը պահանջվող դաշտում մուտքագրելուց հետո: SMS հաղորդագրության ծառայությունն ակտիվացնելու համար ես հրավիրում եմ մեր քարտապաններին, անձը հաստատող փաստաթղթով, այցելել Բանկի գլխամասային գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ և լրացնել համապատասխան դիմում-հայտըե,- տեղեկացրել է «Անելիք Բանկե ՓԲԸ Հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը:
ԱրմԻնֆո ԼԳ պատրաստած «Հայաստանի բանկերը քարտային բիզնեսումե վերլուծական ամփոփագրի տվյալներով, Անելիք բանկի ակտիվ քարտերի թիվը 2015 թվականի ապրիլի 1-ի դրությամբ գերազանցում է 47 հազարը, որից ավելի քան 20 հազարը Visa, ավելի քան 19 հազարը ArCa, իսկ մնացած գրեթե 7 հազարը MasterCard քարտեր են: 2014 թվականին պլաստիկ քարտերով գործարքների ծավալը կազմել է շուրջ 32 մլրդ դրամ (տարեկան 60% աճ), որի ավելի քան 89% բանկոմատային գործարքներ են (բացարձակ մեծության տարեկան մոտ 2 անգամ աճով): Անելիք բանկն առաջինը Հայաստանում սկսել է միաժամանակ աշխատել Visa և MasterCard միջազգային քնարտերով` բավականին ակտիվ և թողարկելով և սպասրակելով նաև ArCa լոկալ քարտեր:
Որպես Անելիք բանկի միանձնյա սեփականատեր հանդես է գալիս լիբանանյան Credit Bank S.A.L., որը 2013 թվականի IV եռամսյակում իր բաժնեմասը 89,95%-ից ավելացրել է մինչև 100%: Հաշվի առնելով նորաբաց « Տիգրան Մեծե մասնաճյուղը` բանկի մայրաքաղաքային ցանցը ներառում է 8 մասնաճյուղ, իսկ մարզայինը` 6: