
Արմինֆո. 02.11.15թ-ից մինչև 10.12.15թ. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն և «ՎԵԳԱ» էլեկտրոնիկայի խանութների ցանցը համատեղ իրականացնում են «Բումերանգ» ամանորյա ակցիա:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են բանկի մամուլի ծառայությունից, բանկի հետ համագործակցող Unistream, Converse Transfer, MoneyGram, Sigue Money Transfer, Ria Money Transfer, Anelik միջազգային համակարգերի միջոցով փոխանցող կամ ստացող յուրաքանչյուր 5-րդ հաճախորդին տրամադրվելու է «ՎԵԳԱ ԳՐՈՒՊ» խանութների ցանցի զեղչային կուտակային Gold քարտ` առաջին ձեռք բերվող ապրանքի արժեքի 10% զեղչի և 3% կուտակման հնարավորությամբ, որը յուրաքանչյուր գնումից հետո փոխանցվելու է քարտի վրա` ակցիայի գործողության ժամկետի ամբողջ ընթացքում:
Բացի այդ, քարտն ունի լրացուցիչ 5.000 ՀՀ դրամ գումարի բոնուսային կուտակման հնարավորություն:
Առէկսիմբանկի Գլխավոր տնօրենի խորհրդական Ելենա Մարկովայի խոսքերով` 5.000 դրամ բոնուսը հաճախորդը կարող է օգտագործել առաջին գնումից հետո ցանկացած պահի, օրինակ` երկրորդ անգամ գնում կատարելիս: «Քարտը ստանալու համար հաճախորդը պետք է կատարի հետևյալ պարտադիր պայմանը` առաջին գնումը պետք է իրականացնել մինչև 2015թ. դեկտեմբերի 31-ը: Դրանից հետո քարտն անմիջապես ակտիվանում է և գործում է հետագա բոլոր գնումների դեպքում», - նշել է Ե. Մարկովան:
Պլաստիկ քարտերը տրամադրվում են Առէկսիմբանկի բոլոր մասնաճյուղերում:
Հիշեցնենք, որ Առէկսիմբանկն իրականացնում է արագ դրամական փոխանցումներ MONEYGRAM , UNISTREAM , ANELIK, INTELEXPRESS, SIGUE MONEY TRANSFER, RIA MONEY TRANSFER և CONVERSE TRANSFER համակարգերի միջոցով:
RUB | 4.73 | -0.02 |
USD | 382.65 | -0.07 |
EUR | 442.76 | -1.39 |
GBP | 502.42 | -1.81 |
CAD | 273.11 | -1.10 |
JPY | 24.83 | -0.03 |
CNY | 53.79 | -0.02 |
CHF | 477.00 | -1.40 |

