Հինգշաբթի, 5 Նոյեմբերի 2015 19:28
Նաիրա Բադալյան

Կարեն Ճշմարիտյանը գտնում է, որ ԵԱԶԲ 300 մլն.դոլարի վարկը պարտքային բեռ չի դառնա Հայաստանի համար

Կարեն Ճշմարիտյանը գտնում է, որ ԵԱԶԲ 300 մլն.դոլարի վարկը պարտքային բեռ չի դառնա Հայաստանի համար

Արմինֆո.  Եվրասիական զարգացման բանկի կողմից 300 մլն.դոլարի վարկի տրամադրումն առաջիկա 10 տարիներին պարտքային բեռ չի դառնա Հայաստանի համար, հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: Նա նշել է նաև, որ արտաքին պարտավորություններով պարտքային բեռի առկայությունը բնորոշ է անգամ զարգացած երկրների համար:

Նրա խոսքով, Հայստանի արտաքին պարտքի ծավալը հաշվարկվում է ֆինանսների նախարարության կողմից, ելնելով տնտեսության արդյունավետությունից, ինչպես նաև դրա սպասարկման հնարավորություններից, պարզաբանել է նախարարը: Նա նշել է, որ տվյալ պարագայում Եվրասիական բանկի վարկը, հաշվի առնելով տոկոսների մարման տասնամյա արտոնյալ ժամկետը, չի ազդի բյուջեի վրա և չի ստեղծի պարտի լրացուցիչ բեռ: «Իսկ մնացածը կախված է վարկային ռեսուրսներն արդյունավետ տնօրինելուց, հետևաբար, միայն մեզնից է կախված, թե ինչպես կարող ենք առանց պրոբլեմների սպասարկել արտաքին պարտքերը»,-հայտարարել է նախարարը: Այդ համատեքստում նախարարը գովել է իր աշխատանքը, հայտարարելով, որ Հայաստանի տնտեսական աճը լավագույններից մեկն է աշխարհում, ի պատասխան այն նկատողություններին, որ արտաքին պարտքի և ՀՆԱ-ի հարաբերակցությունն աճում է, իսկ արդյունաբերոթյունը չի զարգանում: «Իհարկե, կուզենայինք չբախվել նման պրոբլեմների, բայց գոյություն ունեն նարտաքին մարտահրավերներ, որոնց չեզոքացնելու հանար բոլոր երկրները, այդ թվում նաև առաջատարները, մեծացնում են պարքի բեռը»: Նա նաև հանգստացրել է ԶԼՄ-ների ներկայացուցիչներին, հավաստելով, որ Հայաստանը չի ընթանա Հունաստանի ուղիով:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին ՀՀ կառավարություն իր հավանությունն է  տվել «Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրին, որով նախատեսվում է Հայաստանին տրամադրել 300 մլն ԱՄՆ դոլարի չափով բյուջետային աջակցության վարկ: Այն կտրամադրվի երեք մասնաբաժիններով՝ յուրաքանչյուրը 100 մլն ԱՄՆ դոլար գումարով: Վարկի տարեկան տոկոսադրույքը կազմում է 2,1%, տրամադրվում է 20 տարի մարման ժամկետով, որից 10 տարին արտոնյալ ժամանակահատվածն է: Յուրաքանչյուր մասնաբաժնի տրամադրման համար նախապայման է հանդիսանում ՀՀ կառավարության և ՀՀ  կենտրոնական բանկի կողմից բարեփոխումների ծրագրի  իրականացումը:  Ծրագրի գլխավոր ուղղություններն են՝ էներգետիկ հատվածի ֆինանսական կայունության և պետական ֆինանսների կառավարման արդյունավետության բարձրացում, բիզնեսի վարման պայմանների բարելավում: